Ստեփան Դանիելյան. Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավի «հեղափոխականների» հրճվանքը մեկ պատճառ ունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզված է, որ Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավը, ու այդ առիթով «հեղափոխականների» հրճվանքը միայն մեկ պատճառ ունի։
«Վազգեն Մանուկյանն ընտրություններ չի կեղծել, չի թալանել, մարդ չի սպանել, օլիգարխ չի եղել, Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի հետ կապ չի ունեցել, ավազակապետ չի եղել, ՍԴ անդամ չի, անգամ սովորական դատավոր չի եղել ու նույնիսկ թաթար-մոնղոլ լինելու մեջ չի մեղադրվել։
Սակայն մի մեծ մեղք ունի՝ եղել է Ղարաբաղյան շարժման ղեկավար ու երբ Արցսխի 40 %-ը ադրբեջանցիները գրավել էին, իսկ մնացած 60%-ը հարցականի տակ էր, նշանակվել է ՊՆ նախարար ու հաղթանակներով հեռացել է պաշտոնից։ Այ դա աններելի հանցանք է։
Այս ամենն արդեն օրինաչափություն է։
Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավն արդեն մաքուր վիճակով ցույց է տալիս, թե ինչը չի ներում գործող հեղափոխական իշխանությունը՝ թիրախում Արցախն է ու զինված ուժերը»,-գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի հետ տեսակցությունից հետո հայտարարել է.
«Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»։
Բաբաջանյանը հայտարարել է. «Վազգեն Մանուկյանը, ի շարս այլոց, ոռոգել է Նաիրի Հունանյանի ոճրագործ մտադրությունը։ Ենթադրում եմ, որ 96թ.-ից հետո Վազգեն Մանուկյանը քաղաքական վենդետա է պլանավորել։ Պատկերը ամբողջանում է, ՀԽ պաշտոնում նշանակվել է մի մարդ, որը ներդրում է ունեցել Նաիրի Հունանյանի գծագրերում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան