Վարդան Ոսկանյան. Թուրքիան չի կարողացել ամբողջությամբ իրականացնել իր ծրագիրը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը չի կարծում, ոև Մերձավոր Արևելքում ուժերի խիստ փոփոխություն է նկատվում։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկմանն իրանագետն ասաց, որ Թուրքիան իր նախատեսած ծրագրի միայն 30 տոկոսին է կարողացել հասնել։ Վ. Ոսկանյանի խոսքով, Թուրքիան Սիրիա-թուրքական սահմանագծի ողջ հատվածով չի կարողացել վերահսողություն սահմանել, ինչին ձգտում էր։
««Միասնական անվտանգության» գոտի էր ուզում ստեղծել, ինչն այժմ չկա, Թուրքիան այդ սահմանագիծը չի վերահսկում ամբողջական, լոկալ մակարդակում է կարողացել լուծել իր խնդիրները»,- ասաց իրանագետը։
Վ. Ոսկանյանի խոսքով, այս տարածաշրջանում առանց Իրանի ոչ մի հարց չի կարող լուծվել, իրանցիները Սիրիայում ունեն բազմաթիվ լծակներ ազդելու իրավիճակի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան կրկին սպառնում է Սիրիայում քրդերին
- Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսել է քրդերին դուրս բերել թուրք-սիրիական սահմանից
- Թրամփ. «Եթե Թուրքիան կրակ բացի քրդերի դեմ, լայնամասշտաբ պատժամիջոցներ կկիրառեմ»
- Թուրքական զինուժը մեղադրվում է Սիրիայում արգելված զինատեսակ օգտագործելու մեջ
- Թուրքագետ. Արևմուտք-Թուրքիա հարաբերությունների վակուումը շատ արագ լցնում է ՌԴ նախագահ Պուտինը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում