Քաղաքական 10:40 29/10/2019 Աշխարհում

Աշխարհը բողոքի ակցիաների ճիրաններում․ որտե՞ղ, ի՞նչ են պահանջում ցուցարարները

Վերջին շաբաթների ընթացքում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվում աշխարհի տարբեր հատվածներում՝ Լիբանանից մինչև Իսպանիա, Չիլի, տարբեր պատճառներով, տարբեր պահանջներով ու մեթոդներով։

Չնայած միմյանցից հարազարվոր կիլոմետրերով հեռու, բայց բողոքի ցույցերի միջև կան նաև նմանություններ, և հաճախ անգամ ցուցարարները ներշնչվում են այլ երկրներում տեղի ունեցող բողոքի ակցիաներով, սովորում կազմակերպման մեթոդներն ու իրենց նպատակներին հասնելու համար ձևերը։

Հիմնական պատճառները, որոնք մարդկանց ստիպում են փողոց դուրս գալ,  անհավասարությունն է, կոռուպցիան, որոշ դեպքերում ինքնավարության պահանջը, քաղաքական ազատությունների պահանջը, նաև կլիմայի փոփոխությունը։

Ցուցարարներից շատերն այն մարդիկ են, ովքեր կարծում են, որ հնարավորությունները սխալ են բաշխված, որ իրենց բաժին չի հասել երկրի հարստույթունից։ Մի քանի երկրներում բողոքի ցույցերի պատճառ դարձան ծառայությունների գների բարձրացումը։

Հոնկոնգ
Կրքերը չեն հանդարտվում  Հոնկոնգում, որտեղ բողոքի ցույցերի արդեն 21-րդ շաբաթն է։ Անցած շաբաթավերջին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Հոնկոնգի փողոցներ, շարունակելու համար հակակառավարական ցույցերը: Սակայն այդ օրը նրանց դեմ դուրս բերվեցին ոստիկանական հատուկ ուժեր, որոնք կիրառում էին բռնություններ ընդդեմ ցուցարարների:

Նշենք, որ Հոնկոնգի իշխանություններն անցած շաբաթ արդեն իսկ պաշտոնապես հետ են վերցրել օրենքի այն բանաձևը, որի պատճառով էին այստեղ սկսվել համատարած ցույցերը: Հիշեցնենք, որ այդ բանաձևն օրենքի վերածվելու դեպքում Հոնկոնգի բնակիչներին կարող էին դատարանների առջև կանգնեցնել Չինաստանում: Ընդդիմությունը վստահ էր, որ այդպիսով Պեկինը փորձում է մեծացնել իր վերահսկողությունը Հոնկոնգի վրա:

Լիբանան
Լիբանանում մարդիկ փողոցներ դուրս եկան, երբ կառավարությունը ցանկանում էր բարձրացնել WhatsApp զանգերի հարկերը։ Մարդիկ սա համարեցին համբերության բաժակի վերջին կաթիլը։

Ցուցարարները, հիմնականում խաղաղ, արդեն պահանջում են ողջ կառավարության հրաժարական, բարեփոխումներ։ Չնայած երկրի վարչապետ Սաադ Հարիրիի կողմից ներկայացված բարեփոխումների փաթեթին, որը, ի թիվս այլնի, կրճատում է պաշտոնյաների աշխատավարձերը, թոշակները, ցուցարարները չեն հավատում կառավարությանն ու տուն չեն գնում։ Ցույցերը կարող են խարխլել առանց այդ էլ վատ վիճակում գտնվող երկրի տնտեսությունը։

Չիլի
Չիլիում մոտ 1 շաբաթ առաջ մարդիկ փողոցներ դուրս եկան՝ երկրում մետրոյի ուղեվարձի բարձրացման պատճառով, ինչն այժմ դադարեցված  է։ Բողոքի ակցիաները գնալով ավելի լայն զանգվածների ներառեցին, որոնք դժգոհ են սոցիալական անարդարությունից ու կենսապահովման ծախսերից։

Ցույցերի արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել, հարյուրավորները վիրավորվել են: Հոկտեմբերի 25-ի երթն ավարտվել էր ակտիվիստների և ոստիկանության միջև բռնի բախումներով։  Ձերբակալվել է ավելի քան 7000 մարդ: Նախագահ Պինյերան հեռացրել է ողջ կառավարությանը՝ նոր կառավարությամբ ցուցարարների պահանջները կատարելու համար։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարված։

Կատալոնիա
Կատալոնիայում իրավիճակը կրկին սրվեց հոկտեմբերի կեսերից, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը կատալոնացի քաղաքական գործիչներին, որոնք դերակատարում էին ունեցել 2017թ․-ին Կատալոնիայի անկախության հանրաքվեի գործում, դատապարտեց մինչև 13 տարվա ազատազրկման: Փողոցներ են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ։

Նախօրեին արդեն Իսպանիայում փողոց էին դուրս եկել այն մարդիկ, ովքեր կողմ են երկրի միասնականությանն ու  բողոքի ակցիան ուղղված էր անջատողականների դեմ։

Իրաք
Իրաքում համաժողովրդական բողոքի ցույցերը վերադարձել են նոր զայրույթով ՝ պահանջելով «արմատական և իրական փոփոխություն» Իրաքի առաջնորդներից: Մարդկանց զայրույթը կապված է երկրում բարձր կոռուպցիայի, գործազրկության հետ։ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պարետային ժամ է հաստատված։ Նախօրեին հարյուրավոր ցուցարարներ դիմակայել են գիշերային պարետային ժամին Բաղդադում: Զինվորականները պահանջել են, որ ցուցարարները դուրս գան Թահրիրի հրապարակից մինչև կեսգիշեր: Անվտանգության ուժերի կողմից Կառբալայում նստացույցը ցրելու ժամանակ առնվազն 20 մարդ է զոհվել:
Այս ամիս Բաղդատում ու միր քանի այլ քաղաքներում բողոքի ցույցերի արդյունքում սպանվել է մոտ 200 մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ։
Այս բողոքի ակցիաները կրկին փոթորկում են Իրաքը՝ 2 տարի համեմատաբար հանգստից հետո։

Ինդոնեզիա
Նախորդ ամիս հազարավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ, դուրս եկան Ջակարտայի փողոցներ՝ բողոքելու երկրի քրեական օրենսգրքում փոփոխությունների դեմ, որն արգելում էր սեռական հարաբերությունները ամուսնությունից դուրս  և 6 ամսվա բանտարկություն էր նախատեսում այն զույգերի համար, որոնք ամուսնացած չեն, սակայն միասին են ապրում։
Ինդոնեզիայի ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառեց  արցունքաբեր գազ և ջուր:

Բողոքի ցույցերի արդյունքում Ինդոնեզիայի պառլամենտը հետաձգել է օրենսգիրքը հաստատելու մասին քվեարկությունը:

Այս բողոքի ակցիաները Ինդոնեզիայում ամենամասշտաբայինն էր՝ 1998 թվականից ի վեր, ինչը հանգեցրել էր Ինդոնեզիայի նախագահի հրաժարականին։

Ֆրանսիա
Ֆրանսիայում արդեն մոտ 1 տարի շարունակվում է «դեղին ժիլետների» բողոքի ակցիաները, որոնք հաճախ վերածվում են բախումների ուժայինների հետ։ «Դեղին ժիլետների» բողոքի պատճառը դարձավ այն, որ կառավարությունը բարձրացրեց վառելիքի հարկերը։ «Դեղին ժիլետների» ցույցերի արդեն 49-րդ շաբաթն է։ Սպասվում է, որ լայնածավալ բողոքի ակցիա է լինելու նոյեմբերի 17-ին, երբ կնշվի բողոքի ակցիաների 1 տարին։

Նախորդ շաբաթ Փարիզի փողոցներ էին դուրս եկել նաև հրշեջները՝ բողոքելու աշխատանքային պայմաններից։

Նիդերլանդներ
Հոկտեմբերի 15-ին հոլանդացի ֆերմերներն իրենց հարյուրավոր տրակտորներով փակել էին Հաագայի խորհրդարանի կենտրոնական հրապարակը։  Նրանք եկել էին բողոքելու ընդդեմ պատգամավորի, որը հայտարարել էր, որ տրակտորները աղտոտում են օդը։

Էկվադոր
Էկվադորում այս ամիս մարդիկ փողոց դուրս  եկան, երբ կառավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է տասնամյակներ շարունակ վառելիքի սուբսիդիաները, ինչը հանգեցրեց բենզինի գների կտրուկ բարձրացման։ Բողոքավորները փակեցին մայրուղիները, գրոհեցին խորհրդարանն ու արդյունքում կառավարությունը հետ կանգնեց իր մտադրությունից։

Կլիմայի փոփոխման դեմ պայքարի ցույցեր
Շվեդ բնապահպան Գրետա Թունբերգը ոգեշնչեց միլիոնավոր մարդկանց, ովքեր դուրս եկան փողոցներ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ու այն լսելի դարձնելու ղեկավարներին։ Սեպտեմբերի վերջին հազարավոր մարդիկ հավաքվել էին Նյու Յուրքում՝ լսելու նրա ելույթը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:52
Այս պահին հանրապետության մի շարք մարզերում դիտվում է քամու ուժգնացում և գետնաբուք
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, այս պահին հանրապետության մի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Առողջապահության նախարարությունը հերթական անտրամաբանական օպտիմալացումն է պլանավորում․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Առողջապահության «սև սիրտ», Նանուշյանի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման առաջարկ․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։ Ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ուրախ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փորձ է արվում այս գործն ինչ-որ կերպ վերակենդանացնել․ փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին այլ պաշտոնյաների գործի մասին
«Խնդիրն նրանում է, որ մենք ունենք օրինականության այնպիսի անջրպետ, որ դա որևէ ձև հաղթահարել չենք կարողանում։ Նախկինում երբևէ մի իրավիճակ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է․ «Ես ազատության մեջ եմ, խոսքս՝ բանտում»։ Օրերս հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
18:21
Եգիպտոսի «Port Said» քաղաքի մոտակայքում վթարի ենթարկված նավը հասել է Ստամբուլ
Փետրվարի 12-ին ամերիկյան «Harry S. Truman» (CVN 75) ավիակիր նավի հետ բախված թուրքական «Beşiktaş-M» բեռնատար նավը նկատվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մրցույթ` Վրաստանի բուհերում 2025-2026 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհը փակած և «դրիֆթ» կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ադրբեջшնgիները վնասել են Արցախի մի շարք բնակավայրերի բնամշակութային լանդշաֆտները
Google Earth արբանյակային քարտեզի 2023 թվականի հունիսին արված լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը զգալիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
17:14
2024 թ.-ին Հայաստանում համարակալվել և հաշվառվել է 195.400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. Տիգրան Ալեքսանյան
Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը վերջին 10 տարում նվազել է մոտ 30 %-ով: Ըստ այդմ, պակասել է խոշոր և մանր եղջերավոր,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ռոբերտ Քոչարյան, ոտքի կանգնեք։ Էդ ի՞նչ ձեռքի շարժումներ էիք անում. Դատավոր
«Ադեկվատության խնդիր եմ ես տեսնում այստեղ, ժողովուրդ ջան»։
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեր համագործակցությունը ԵՄ հետ «արտաամուսնական» հարաբերություն չէ. ՔՊ-ական պատգամավոր
«Հայաստանն ամուսնացած չէ ոչ մեկի հետ, ոչնչի հետ։ Մեր համագործակցությունը  Եվրոպայի միության հետ արտաամուսնական հարաբերություն...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում ապօրինի, ենթադրաբար՝ «պատվերով». Փաստաբանների ահազանգը
«Սիմոնյան և գործընկերներ» ու «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»      իրավաբանական ընկերությունները...
Աղբյուր` Panorama.am
16:24
Դաշնային խորհուրդ. Մատվիենկոն կայցելի Երևան՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները խթանելու համար
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կայցելի Հայաստան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք...
Աղբյուր` Panorama.am
16:23
Անշարժ գույքի շուկան փլուզվում է.Դավիթ Բաղդասարյան
ՀՀ բանկերից մեկի նախկին աշխատակից, ներկայում Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Դավիթ Բաղդասարյանը գրում է. «ՀՀ ԿԲ-ն մի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Թող մոտենար, քննադատեր, ոչ թե ասեր՝ «նիկոլական վիժվածք». Հակոբ Ասլանյան
«Եթե մարդը կատարել է որևէ արարք, դրան  համապատասխան գնահատական պետք է տրվի անկախ նրանից, ես հիմա ՔՊ-ում եմ, ՔՊ-ում չեմ, օրենքն ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:02
ԱԺ և ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները համեմատելի չեն. ՆԳՆ-ն Գյումրու ընտրացուցակների մասին
ՆԳ նախարարությունը տարածել  է պարզաբանում Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասված է. Շիրակի մարզի Գյումրի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:58
2024 թվականին Հայաստանում կրճատվել են ցորենի ցանքատարածությունները. Վիճակագրական կոմիտե
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Պարենային ապահովություն և աղքատություն, 2024թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցը։ Չնայած...
Աղբյուր` Panorama.am
15:19
Դատարանը Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցներից երկուսը վերացրեց
Աջափնյակի դատարանում այսօր շարունակվեց խուլիգանություն կատարելու ու անհանդուրժողականություն հրահրելու մեջ մեղադրվող Սամվել Վարդանյանի՝...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ադրբեջանը խոչընդոտում է, ցանկանում է թույլ չտալ Հայաստանում կատարել Սահմանադրական բարեփոխումներ. Արման Եղոյան
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի մարզահամերգային համալիրում ապրիլի 4-6-ը կայանալու է ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը
«ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի զբոսաշրջության պատմության համար, քանզի մենք հայտ ենք...
Աղբյուր` Panorama.am
14:23
Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարած տղամարդկանց
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 22-ին ստացված ահազանգը բնակարանային գողության մասին էր: Նոր Գեղի գյուղի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները
Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
Աղբյուր` Panorama.am
13:32
Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է...
Աղբյուր` Panorama.am
13:27
Հայտնաբերվել է Աբովյան փողոցի հայտնի խաղողի վազը հատող անձը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են. «Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
«Եվրամիության համար պատիվ է տեսնել այսքան երկրների, որոնք ցանկանում են միանալ միությանը»,- Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին
13:23 25/02/2025

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}