Աղբում հայտնաբերված Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցը վաճառվել է ռեկորդային գնով
Acteon աճուրդային տունը 24,1 միլիոն եվրոյով վաճառել է Վերածննդի դարաշրջանի նկարիչ Չիմաբուեի կտավը: kulturomania.ru կայքը, հղում անելով Parisien-ին, գրում է, որ սա պրիմիտիվ արվեստի վարպետի նկարի համար ռեկորդային գումար է, որը նախկինում չէր վաճառվել աճուրդներում:
Նկարը պատահաբար գտնվել է Ֆրանսիայի հյուսիսում 90 տարեկան կնոջ տան աղբը հավաքելու ժամանակ: Կտավը, որը տան տիրոջ խոսքով սովորական սրբապատկեր է, հայտնաբերել են խոհանոցի և հյուրասենյակի մեջտեղում: Նկարը գնահատելու համար կանչել են մասնագետի, որը պարզել է, որ այն պատկանում է հայտնի վարպետի վրձնին:
Նկարի սյուժեն նվիրված է Քրիստոսի փրկությանը: Ենթադրվում է, որ դիպտիխի մի մասը Չիմաբուեն նկարել է 1280 թվականին: Նախապես նկարը գնահատվել է 4 միլիոն եվրո, բայց Acteon աճուրդում այն վաճառվել է 24,1 միլիոն եվրոյով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան