Արցախի ԱԳՆ․ Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նախօրեին ներկա է գտնվել ԱՄՆ-ում Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.R. 296 բանաձևի քննարկմանն ու ընդունմանը։ Այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքում։
«Ներկա եմ գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող H.Res. 296 բանաձևի քննարկմանը և պատմական որոշման ընդունմանը:
Քվեարկության ավարտից հետո հնարավորություն ունեցա երախտագիտություն հայտնել բանաձևի համահեղինակներ Ֆրենկ Փալոունին և Աննա Էշուին, ինչպես նաև շնորհավորել հայ համայնքի ներկայացուցիչներին։
Հայության համար բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»,-գրել է Մասիս Մայիլյանն ու նկարներ հրապարակել։
Հարակից հրապարակումներ`
- Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը
- Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ Կոնգրեսի ցեղասպանության ճանաչման բանաձևը շփոթել է աբորտների օրենսդրության հետ
- Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու սատարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
- 405/10. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան