Զոհրաբ Մնացականյան․ Արդարությունն ու ճշմարտությունը միասնական են դարձել թիվ 296 պատմական բանաձևի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։
«Արդարությունն ու ճշմարտությունը միասնական են դարձել թիվ 296 պատմական բանաձևի հետ: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հզոր ուղերձ ժխտողականության դեմ: Խորը երախտագիտություն 405 քվեարկողներից յուրաքանչյուրին», - գրել է ԱԳ նախարարն ու հավելել, որ նոր ուժով են աշխատելու ցանկացած վայրում զանգվածային վայրագությունների կանխարգելման ուղղությամբ։
Նշենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ ձայներով, ճանաչեց մեկ դար առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը։
Thank you #US, #USCongress. Justice & truth consolidated w/ historic HR Res 296. Tribute to memory of victims of #ArmenianGenocide. Massive message agnst #denialism. Deep gratitude to each of 405votes. Empowered to work anew for prevention of mass atrocities anywhere in the world pic.twitter.com/yncbdw07yj
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) October 29, 2019
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու սատարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
- 405/10. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա