Գաղտնալսման ձայնագրությունների ֆայլերը տարածվել են ԱՊՀ տարածքից. ՔԿ նախագահ
«Մեզ հայտնի է վայրը, որտեղից տարածվել են ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսման ու ձայնագրման ֆայլերը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Նա նշեց, որ Հայաստանից չէ, ԱՊՀ տարածքից է:
«Նախաքննության շահերից ելնելով՝ կգերադասեմ այդ մասին չխոսել»,- ասաց նա։
Լրագրողները ՔԿ նախագահից նաև հետաքրքրվեցին, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի՞ հրավիրվել հարցաքննության, նա պատասխանեց. «Չէ, որքան գիտեմ՝ նա ՀՀ-ում չէ»։
Նա նշեց, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ. «Քրեական դատավորության օրենսգրքի 190 հոդվածի կանոններով առաջնորդվելով, մենք նրա գործը ուղարկել ենք ՀՔԾ, սակայն դատախազը հսկողական գործառույթների շրջանակում գտել է, որ լրացուցիչ գործողություններ պետք է արվեն և այդ հիմքով ուղարկել են Քննչական կոմիտե, որից հետո կքննարկվի՝ դարձյալ ՀՔԾ ուղարկել, թե ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ նախագահ. Գաղտնալսման գործով կան մի շարք բացահայտված հանքամանքներ
- «Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրգործը թույլ ապացույցներով է
- Վիգեն Սարգսյան. Այս գործընթացի նպատակն է հերթական հարվածը հասցնել Հայաստանի ԶՈւ-ին և բանակի ղեկավարության վարկանիշին
- Ես տեղյակ չեմ գաղտնալսման գործից. ՀՔԾ պետ
- ՔԿ. Գաղտնալսումների գործով մեղադրյալ ներգրավված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան