Վարդան Ոսկանյան. Այդքան էլ հաճելի չէ, երբ քո ողբերգությունը օգտագործում են ինչ-ինչ շահերից ելնելով
«Միայն մանկամիտը կկարծի, թե ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանության բանաձևն ընդունեց հայասիրական, մարդասիրական կամ մեկ ուրիշ «-սիրական» նկատառումներով»,-նման կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից 405 կողմ, 11 դեմ ձայներով, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։
«Իհարկե, մեղմ ասած, այդքան էլ հաճելի չէ, երբ քո ողբերգությունը օգտագործում են ինչ-ինչ շահերից ելնելով, բայց պետական ազգերը, կարծում եմ՝ տարբերվում են մնացյալից նրանով, որ կարողանում են վեր կանգնել զգացականությունից և առաջ մղել սեփական շահը։
Հրճվանքը կամ հուսախաբությունը շատ մարդկային են, բայց, ըստ իս, անընդունելի պետության մակարդակում, հետևաբար մեր առաջնային խնդիրն այս պայմաններում պետք է լինի խիստ մասնագիտորեն հստակեցնել մեր շահերը և ձևակերպել դրանք առաջ տանելու մեխանիզմները»,-ընդգծել է Վարդան Ոսկանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ Կոնգրեսի ցեղասպանության ճանաչման բանաձևը շփոթել է աբորտների օրենսդրության հետ
- Զոհրաբ Մնացականյան․ Արդարությունն ու ճշմարտությունը միասնական են դարձել թիվ 296 պատմական բանաձևի հետ
- Փաշինյան. Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ
- ԱՄՆ Կոնգրեսը օրակարգում ներառեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը
- ԱՄՆ-ում ցեղասպանության բանաձևի համահեղինակ են դարձել ևս 20 կոնգրեսական
- Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հաջորդ շաբաթ կքվեարկվի ԱՄՆ Կոնգրեսում