Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը
Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ Լ․ Թադևոսյանի, վարույթ է ընդունել «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքը։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ի որոշմամբ գործը կասեցրել էր և ուղարկել Սահմանադրական դատարան։
Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը գործի վարույթը կասեցնելու մասին, որոշել էր այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունն այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան