Քաղաքագետ. Բանաձևը լավ ձևակերպված ու հաշարկված է
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևը բավականին լավն է, ի տարբերություն նմանատիպ այլ լղոզված փաստաթղթերի, որոնք ընդունվել են այս կամ այն երկրի օրենսդիրների կողմից։
Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այսօր «ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը. ո՞րն է հաջորդ քայլը» թեմայով քննարկմնա ժամանակ։
«Սա բավականին լավ ձևակերպված, լավ շարադրված և լավ հաշվարկված փաստաթուղթ է, որի վրա աշխատել են նաև ծագումով հայեր, որոնք Ցեղասպանության հարցում մասնագիտացված են»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ համանաման բանաձև կա նաև Սենատում։
Նա ընդգծեց, որ ներկայացուցիչների պալատի կողմից փաստաթուղթը լուրջ աջակցություն է ստացել։
«Եթե Հայաստանի Հանրապետությունն ունի հնարավորություն, պետք է աշխատի սենատորների հետ, որպեսզի սենատն էլ ընդունի, որից հետո Թրամփը առնվազն կարող է հղում տալ Սենատի որոշմանը և արտասանել «ցեղասպանություն» տերմինը»,-ասաց Սուրեն Սարգսյանը՝ նկատելով, ար այս պահին ԱՄՆ-ի հետ տարվող աշխատանքներն այնքան էլ էֆեկտիվ չեն։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Այս բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Զոհրաբ Մնացականյան․ Արդարությունն ու ճշմարտությունը միասնական են դարձել թիվ 296 պատմական բանաձևի հետ
- Փաշինյան. Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին