Տնտեսություն 13:00 30/10/2019 Հայաստան

Ցանկացած ձախողում սովորեցնում է. Amazon Web services-ի ներկայացուցիչ

Ամերիաբանկի և Amazon Web services (AWS) համագործակցության շրջանակում Երևանում այսօր մեկնարկեց ScaleUP ինովացիոն ֆորումը, որին մասնակցում էին միջազգային հեղինակավոր ընկերությունների՝ AWS, VISA, Middleware, Mambu, Softprom փորձագետներ։

AWS տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան  ներկայացնելով «Նորարարությունն Ամազոնում» զեկույցը՝ նշեց, որ այսօր ապրում ենք տեխնոլոգիական նորարարությունների դարաշրջանում։ Տեխնոլոգիաներն, ըստ նրա, մեր կյանքում գրեթե ամենուր են։

Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են հաճախորդների համար, և միշտ հաշվի են առնում նրանց կարծիքը։

«Որքան էլ բիզնեսը նորմալ է ընթանում, հաճախորդները միշտ ավելին են ուզում։ Ուստի, մենք ամեն ինչ անում ենք նրանց համար, հաճախորդները մեզ համար շատ կարևոր են»,- ասաց AWS տարածքային կառավարիչը։

Վերանիկա Ռամանովսկայան նշեց, որ այն ընկերությունները, որոնք զբաղվում են ինովացիայով, պետք է հետազոտություններ կատարեն շուկայում՝ հասկանալու համար իրենց հաճախորդների կարիքները։

Բիզնեսում, ըստ նրա, կարևոր է նաև արագությունը. «Մենք մեր լիդերներին սովորեցնում ենք, որ իրենց որոշումները կայացնեն 70 տոկոս ինֆորմացիայի հիման վրա»։

Վերանիկա Ռամանովսկայան ասաց, որ արհեստական բանականության միջոցով իրենք ունեն օգնության մեծ համակարգ, որը դրված է հենց Amazon-ում:

«Իհարկե, դա մյուսներին տեսանելի չէ, սակայն դրա միջոցով մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ կարիքներ ու պահանջներ կան շուկայում: Արհեստական բանականության միջոցով է, որ մենք կարողանում ենք այդ հետազոտությունն իրականացնել: Սա մեզ օգնում է, որ Amazon-ը միշտ առաջատար դեր խաղա աշխարհում»,- ընդգծեց նա։

AWS տարածքային կառավարիչը նշեց, որ Ամազոնի առաքելությունն է դառնալ ամենահաճախորդակենտրոն ծառայություններ մատուցողը. «Մենք սկսում ենք հենց դրանից, դա մեր առաջնային կետն է` հասկանալ այն անհանգստությունները, այն մտահոգությունները, որ հաճախորդն ունի: Շատ կետեր կան, որոնց վրա մենք կարող ենք կենտրոնանալ, շատերը կենտրոնանում են տեխնոլոգիաների վրա, շատերը` մրցակցության: Մենք՝ Ամազոնում մեծապես կենտրոնացած ենք հենց հաճախորդների վրա: Երբ սկսում եք հաճախորդներից, ձեր առաջ կբացվեն մի շարք հորիզոններ»։

Նրա խոսքով՝ ցանկացած ընկերություն պետք է ունենա նորարարությունների մշակույթ: Առաջինն, ըստ նրա, հենց հաճախորդակենտրոն լինելն է, այսինքն՝հաջողության հասնելու համար  հեռուն գնացող տեսլական պետք է ունենալ, պետք է համառ լինել:

«Շատ կարևոր մանրուքներին պետք է ուշադրություն դարձնել: Ինովացիոն մշակույթը պետք է ներդրված լինի թիմի յուրաքանչյուր անդամի մտածելակերպի մեջ, պետք է նաև հանդուրժողականություն ունենալ: Փորձարկումներ անելը և ձախողելը նորմալ է, պետք չէ դրանից կաշկանդվել: Նաև պետք է ունենալ պատրաստակամություն, որ ինչ-որ գործընթաց պետք է անել երկարաժամկետ»,- ընդգծեց Վերանիկա Ռամանովսկայան։

Անդրադառնալով նորամուծություններին՝ նշեց, որ երբ ներմուծում են ինչ որ մի արտադրանք, պետք է համբերատար սպասել դրա հաջողությանը, քանի որ դա հասկանալու համար հաճախորդին երկար ժամանակ է պետք: Ուստի, ցանկացած գործում կարևոր է համբերատարությունը։

Նրա խոսքով՝ իրենք մշտապես համեմատություն են անում՝ ինչ ունեին 10 տարի առաջ և ինչ փոփոխություններ են եղել 10 տարի հետո։

«Հավատացեք, որ շատ բաներ չեն փոխվելու 10 տարի հետո: Եվ երբ գտնում եք այն բաները, որոնք անգամ 10 տարի հետո չեն փոխվել, պետք է դրանք հիմնաքար դարձնեք: Օրինակ՝ հաճախորդները երբեք չեն ցանկանա գնել թանկ ապրանքներ, չեն ցանկանա, որ ծառայություններն իրենց դանդաղ մատուցեն: Բացի այդ, որքան շատ է լինում ապրանքների բազմաբանությունը, ընտրությունը, հաճախորդներն այդքան բավարարված են լինում: Երբ դուք ունեք ավելի շատ ապրանքատեսակներ, դա նշանակում է՝ որքան լայն ընտրանի, այնքան` շատ հաճախորդներ: Սա է այն հիմնական կետերից մեկը, որ Ամազոնը մեծապես ընդգծում է»,- ասաց  Վերանիկա Ռամանովսկայան։

Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ հավելեց, որ տարբեր հաճախորդների հետ է խոսում՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք արհեստական բանականությունը կիրառում. «Մի բան պարզ է, որ արհեստական բանականության միջոցով աշխատող տեխնոլոգիաները մեծ հեռանկար ունեն»։

Վերանիկա Ռամանովսկայան հայտնեց, որ Ամազոնն ունի Լիդերշիփի (Lidership) 40 սկզբունք, որը սկսվում է հաճախորդներից, ավարտվում արդյունքների հետ կապված սպասելիքների արդարացմամբ։

Նրա խոսքով՝ իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնք տարբեր հմտություններ ունեն, տարբեր սոցիալական խավերից են և նրանց սովորեցնում են այդ 40 սկզբունքները։ Նա միաժամանակ ասաց, որ բիզնեսում հաջողության հասնելու համար կարևոր է այն, որ ճիշտ մարդկանց ընտրեն։

Անդրադառնալով ձախողումներին, AWS տարածքային կառավարիչը նշեց, որ Ամազոնն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով, որ ձախողումները նորմալ են։

«Երբ սկսեցինք մեր գործունեությունը, այնպես չէր, որ մեր բոլոր նախաձեռնություններն անմիջապես հաջողություն ունեցան։ Ցանկացած ձախողում սովորեցնում է։ Երբ սկսում եք բիզնես,  դուք ձախողման մեծ ռիսկ ունեք։ Ի վերջո ամեն ձախողումից մենք մի դաս քաղում ենք, և դա դնում ենք մեր հետագա գործողությունների հիմքում։ Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն աում է՝ մենք հիմա ավելի մեծ ձախողումների վրա ենք աշխատում, դրա համար պետք է լինել հանդուրժող»,-նշեց Վերանիկա Ռամանովսկայան։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}