Հայաստան է ներխուժում արկտիկական ճակատ
Նոյեմբերի 2-ին լուսադեմից սկսած հանրապետության տարածք Սկանդինավիայի շրջաններից ներխուժում է արկտիկական ճակատ։
ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝ բոլոր մարզերում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ինտենսիվ, սպասվում է նաև քամու ուժգնացում պոռթկումները մինչև 15-20մ/վրկ։ Այն շրջաններում, որոնք գտնվում է ծովի մակերևույթից 1700մ և ավելի բարձրության վրա կտեղա առաջին ձյունը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը բոլոր մարզերում կնվազի 8-10 աստիճանով։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կդիտվեն առաջին բացասական ջերմաստիճանները, օդում -1․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան