Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևի ընդունումը, հայտարարելով, թե այն «առոչինչ» է։
Նշենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ ձայներով, ճանաչեց մեկ դար առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը։
Չավուշօղլուն բանաձևի ընդունումը կապել է Սիրիայում իր ռազմական գործողության հետ։
Թուրքիայի ԱԳՆ նախարարը թվիթերյան իր էջում նշել է, որ Թուրքիան խափանել է «մեծ խաղ»՝ Սիրիայի հյուսիս-արևելքում իր գործողություններով, և որ պալատի կողմից ձեռնարկված քայլի նպատակն էր վրեժ լուծել այդ գործողության համար:
«Նրանք, ում նախագծերը հուսախաբ են եղել, դիմում են հնություն դարձած բանաձևերին: Այն շրջանակները, որոնք հավատում են, որ վրեժխնդիր են լինելու այս ճանապարհով, սխալվում են: Քաղաքականության մեջ պատմությունը շահագործողների այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար», - գրել է Չավուշօղլուն թվիթերում:
Ruined big game
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) October 29, 2019
w/#OperationPeaceSpring. Those whose projects were frustrated turn to antiquated resolutions.Circles believing that they will take revenge this way are mistaken.This shameful decision of those exploiting history in politics is null&void for our Government&people.
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու սատարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
- 405/10. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- ԱՄՆ Կոնգրեսը օրակարգում ներառեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը
- Ադամ Շիֆ. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ազնվության գրավականն է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում