Գևորգ Պետրոսյան. Բուքիքիոյի հայտարարությունից հետո պետք է ուշքի գալ
«Կարող եք նայել իմ նախորդ հարցազրույցները, հայտարարությունները։ Երբեք չեմ պնդել, որ ՍԴ նախագահի նկատմամբ կա քաղաքական հետապնդում, բայց ժամանակն ու տարածությունը բերում են այդ համոզմանը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատագամավոր Գևորգ Պետրոսյանը։
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունում նա կոպիտ գնահատականներ է տեսել, հանձնաժոովում տեսել են, որ ՍԴ նախագահի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Պատգամավորի համոզմամբ, հայտարարությունը չի բխում Հայաստանի շահերից։
«Մենք պետք է ուշքի գանք, շեշտը դնենք տնտեսական, սոցիալական արժենքերի հեղափոխության վրա, անիմաստ ձերբակալությունները, կալանքները, ձգձգվող դատավարությունները չեն բխում Հայաստանի շահերից»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ դրանց հետևանքով պոտենցիալ ներդրողների մոտ հիասթափություն է առաջանում։
Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը հարցազրույցում նշել էր.
«Մենք գիտենք, որ կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ: Ժամանակային համընկնումն ու դատավարական խիստ միջնորդությունները հանգեցնում են ճնշման նախագահի նկատմամբ, ում հանդեպ պետք է հարգանք դրսևորել՝ որպես պետության գլխավոր ինստիտուտներից մեկի ղեկավարի»։
Հարակից հրապարակումներ`
- Բուքիքիո. Սահմանադրական դատարանի նախագահը հարվածների տակ է հայտնվել
- Բուքիքիոն հայտարարություն է արել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան