ՀԽ նախագահ. «Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայելով հետս խոսեն»
«Չեմ կարծում, թե առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը կարող էր մտնել բանտ, խոսել Նաիրի Հունանյանի հետ, հետո դուրս գար ու նման հայտարարություններ անել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախահահ Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցերին, որոնք վերաբերում էին «Հոկտեմբերի 27»-ի գործին, պատգամավոր Բաբաջայանի՝ Ն. Հունանյանի հետ հանդիպմանը, որից հետո դիմել էր վարչապետին՝ ազատել Վ. Մանուկյանի ՀԽ նախագահի պաշտոնից։
Նա նշեց, որ եթե իշխանությունները «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված հարցեր ունեն, կան համապատասխան մարմիններ, թող այդ մարմինները վերանայեն գործը:
«Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայելով հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով պղտորեն հասարակական …», - ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ Նաիրի Հունանյանի հետ առնչվել է 1988 թ. շարժման ժամանակ, երբ ինքը «Ղարաբաղ» կոմիտեն է ներկայացրել, իսկ Ն. Հունանյանը՝ ուսանողական շարժումը, դրանից հետո շատ երկար ժամանակ անց նա ցանկացել է ընդունվել ԱԺՄ կուսակցություն, սակայն չեն ընդունել:
«Բացի սրանցից, ոչ մի առնչություն չեմ ունեցել նրա հետ»,- ասաց Վ. Մանուկյանը:
ՀԽ նախագահը նշեց, որ չի ցանկանում քննարկել «Հոկտեմբերի 27»-ի գործը, «չի ներքաշվի այդպիսի դատարակ բանավեճերի մեջ», «հենց այն խաղն է, որի մեջ պարտադրում են մտցնել մեր ժողովրդին»:
««Հոկտեմբերի 27»-ը հիմա օգտագործվում է, ինչպես Կիրովի գործը Ստալին ժամանակ, որի հետևանքով սկսում են վերացնել և ոչնչացել քաղաքական գործիչներին, իրենց հակառակորդներին:
Բայց ո՞վ է ուղղորդում: Այստեղ Բաբաջանյանի հարցը չէ, սա քաղաքական պատվեր է, դրան վերաբերում եմ քաղաքական հարցի, ոչ թե որպես իրավական հարցի: Սա քաղաքական հետապնդման հարց է: Եթե դատարանում նորից լսվի հարցը, կպարզաբանվի, չի լսվի, ուրեմն այդպես կմնա»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, ցավալին այն է, որ «Հոկտեմբերի 27»-ը իսկապես ողբերգություն է, բայց հիմա այդ ողբերգությունը ոնց որ թե ուզում են օգտագործել քաղաքական խնդիրներ լուծելու համար: Վ.Մանուկյանն ասաց, որ երկրում մի շարք խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, սակայն այսօր ողջ հասարակությունը զբաղված է «Մարտի 1»-ի, «Հոկտեմբերի 27»-ի գործերով:
«Կարծում եմ՝ այն ջանքերը, որոնք հիմա թափվում են այդ գործերի վրա, այդ ջանքերը եթե օգտագործվեր պետության զարգացման համար, ավելի մեծ արդյունքների կհասնեինք:
Նիկոլ Փաշինյանը շանս ուներ, նորանկախ պետությունում որևէ մեկն այդպիսի մեծ շանս չուներ: Իսկապես ժողովրդի վստահությունն ուներ, ժողովուրդը փողոց էր դուրս՝ հույս ունենալով, որ կկառուցենք նոր երկիր, որտեղ կենսամակարդակը կբարձրանա, ազգային հարցերը կլուծվեն: Դրա փոխարեն անընդհատ դատական պրոցեսների մեջ ենք, խոսում ենք դրանց մասին»,- ասաց ՀԽ նախագահը:
Վ. Մանուկյանի խոսքով, իհարկե, պետք է պարզել, թե ինչ է եղել «Մարտի 1»-ին, սակայն այդպիսի դեպքերը սկսում են պարզել ոչ թե վերևից, այլ ներքևից. «Նախ և առաջ հետաքննում են իմանալու՝ ով է կրակել, ով է հրաման տվել: Այստեղ սկզբում նշանակում են մեղավորը, հետո նոր սկսում են հետաքննությունը: Կողմն եմ, որ ամեն ինչը բացվի, բայց այդպիսի հետաքննության հետ համաձայն չեմ»:
Նա նշեց, որ «Հոկտեմբերի 27»-ն ավարտված գործ է, բայց գուցե կան թերություններ ու պետք է վերանայել:
«Կողմ եմ, թող վերանայեն, բայց ոչ թե հասարակության մեջ իրար դեմ լարվածություն առաջացնելու համար: Դատական գործ է, համապատասխան մարմիները պետք է քննեն»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Այն, ինչ կատարվում է, խայտառակություն է
- Վազգեն Մանուկյանը հիշեցրեց՝ վերջանում են բանակցությունները, պատերազմների հավանականությունը մեծանում է
- Ստեփան Դանիելյան. Վազգեն Մանուկյանի դեմ սկսված արշավի «հեղափոխականների» հրճվանքը մեկ պատճառ ունի
- Արման Բաբաջանյանը երկու ժամ առանձնազրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին