Ի գիտություն ենք ընդունել Բուքիքիոյի դիտարկումները. Բադասյան
«Ողջունում եմ պարոն Բուքիքիոյի հայտարարությունը, կառավարությունում ի գիտություն ենք ընդունել իր դիտարկումները։ Ես էլ եմ կարծում, որ, ի վերջո, ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ փոխադարձ հարգանքի անհրաժեշտություն միշտ է տեսնում, սակայն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ՝ ՍԴ նախագահի կասկածելի ընտրության, կասկածելի հանգամանքների բերումով որպես նախագահ ընտրվելու արդյունք է, որը չի ծագել այսօր, այլ ծագել է հենց այն ժամանակ, երբ ինքն ընտրվել է այդ պաշտոնում», - նշեց Ռուստամ Բադասյանը։
Բադասյանի խոսքով, առհասարակ, ՍԴ-ում ճգնաժամը մինչև վերջ կլուծվի, երբ բարեփոխումներ կլինեն։
Լրագրող հարցին, թե եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ճգնաժամը կլուծվի՞, նա պատասխանեց. «Այս փուլում, կարծում եմ, վաղ կենսաթոշակի ներդրումից հետո կտեսնենք, թե քանի դատավոր է ուզում հրաժարական դա այդ սխեմայի շրջանակում, ու ես մեծապես կարևորոոմ եմ ՍԴ-ի կազմի թարմացումը»։
Մեկ այլ հարցին, թե ու՞մ էր ուղղված Բուքիքիոյի հայտարարությունը, նախարարը պատասխանեց. «Հայտարարությունն ուղղված էր բոլոր սահմանադրական մարմիններին»։
Հարակից հրապարակումներ`
- Գոհար Մելոյան. Բուքիքիոյի հայտարարությունը կարելի է որակել որպես դեղին քարտ՝ իշխանություններին
- Գևորգ Պետրոսյան. Բուքիքիոյի հայտարարությունից հետո պետք է ուշքի գալ
- Բուքիքիո. Սահմանադրական դատարանի նախագահը հարվածների տակ է հայտնվել
- Բուքիքիոն հայտարարություն է արել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան