Հրայր Թովմասյանի գործով ոչ մի մեկնաբանություն այս պահին չեմ անի. ՀՔԾ պետ
«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործը երեկ ենք ստացել, դեռևս ուսումնասիրում ենք, այդ գործով ոչ մի մեկնաբանություն այս պահին չեմ անի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Թովմասյանին հարցաքննելու իրավունքին՝ նա ասաց. «Հարցաքննելու իրավունք ունենք ցանկացած անձի։ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողություններից դուրս է աշխատում, ղեկավարվում է միայն օրենքով»։
Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու՞ են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին զրկել հարազատների հետ հաղորդակցությունից, նա պատասխանեց. «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն կալանավորման պայմաններով, հենց այդ նկատառումներով էլ արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»։
Լրագրողների դիտարկմանը, թե Բաբայանի շփումը արգելվել է նաև անչափահաս երեխաների հետ, Խաչատրյանն ասաց. «Ես նման տեղեկատվություն չունեմ, եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Թովմասյանի դեմ քրգործը
- Ալեն Սիմոնյան. Չեմ կարծում, որ սա Հրայր Թովմասյանի շուրջ գործընթացներ են
- Ավետիք Իշխանյանն ու Արտակ Բեգլարյանը երաշխավորում են Արսեն Բաբայանին ազատ արձակելու համար
- Գործ ունենք ՍԴ նախագահի նկատմամբ կիրառվող հերթական ապօրինի ճնշման հետ. Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմ
- ՄԻՊ. Կբարձրացվի Արսեն Բաբայանի կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց քննարկելու հարցը
- Արսեն Բաբայանի խախտված իրավունքները փաստաբանները ներկայացրել են ՄԻՊ-ին
- ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ Հրայր Թովմասյանի հարազատներին ԱԱԾ հրավիրելու մասին
- Արսեն Բաբայանի փաստաբան. Բողոքարկելու ենք ոչ միայն կալանքի, այլև տեսակցությունների արգելքի որոշումները
- ՀՔԾ-ն արգելանք է դրել Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա
- Հրայր Թովմասյան. Դատական իշխանությունը պետք է վաստակի այդ անկախությունը
- Փաստաբան. Ձերբակալում են Թովմասյանի սանիկի փեսայի եղբորը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին