«Էլարդի» փորձագետները հրավիրվել են հարցաքննության. ՔԿ նախագահ
«Բոլոր շահագրգիռ մարմիններից, փորձաքննությունից առաջ, հարցումով պահանջել էին ներկայացնել բոլոր այն հնարավոր փաստաթղթերը, տեղեկությունները, քարտեզները, ատլասները, այսինքն այն բոլոր փաստաթղթերի զանգվածը, որոնք կարող էին պիտանի լինել փորձագետներին փորձաքննություն կատարելու համար»,- այս մասին ԱԺ-ում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե բավարա՞ր էին Ամուլսարի հանքի շահագործման գործունեության վերաբերյալ «Էլարդի» կատարած փորձաքննության արդյունքները և ինչպե՞ս են գնահատում այդ փորձաքննությունը։
Նա նշեց, որ երբ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության հարց առաջացավ, պարզվեց, որ եղել են փաստաթղթեր, որոնք չեն փոխանցվել։
«Դրա հիմքով փաստացի ստացվեց այնպես, որ անհրաժեշտություն է առաջացել նոր ուղղությամբ քննություն կատարել, հետևաբար, փորձաքննության արդյունքի մասին այստեղ պայմանականորեն պիտի խոսենք։ «Էլարդի» փորձագետները հաստատել են իր այն, ինչ ես ժամանակին զեկուցել եմ հանրությանը։ Այնուհետև այնպիսի հարցեր սկսեցին դրվել, որոնց իրենք չպատասախանեցին, որոշներն էլ պատասխանեցին այնպես, ինչպես արծարծված չէր եզրակացության մեջ, որի կապակցությամբ մեզ մոտ քննությամբ պլանավորվել է հրավիրել նաև «Էլարդի» փորձագետներին, որպեսզի իրենք ցուցմունք տան իրենց եզրակացության շուրջ»,- ասաց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորները հանդիպել են ու «հանդիպելու են» Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ
- Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը
- Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
- ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
- Ի սկզբանե «Էլարդ»-ի եզրակացությունը մեզ համար արժանահավատ չի եղել. Էդմոն Մարուքյան
- «Էլարդի» փորձագետների հետ Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության կարիք ունեն. վարչապետ
- Փաշինյանը խոսել է «Էլարդ»-ի հետ. Մտածելու շատ բան կա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան