ԱԳՆ. Այս բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 296 բանաձևի ընդունումը, որով հաստատվում է ԱՄՆ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս բանաձևը կարևորագույն նշանակություն ունի, քանի որ հաստատակամ է պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը, մերժելու ժխտողականությունը և խրախուսելու Օսմանյան կայսրության կողմից 1915-1923թթ․ 1․5 միլիոն հայերի բնաջնջման վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացումը՝ որպես 20-րդ դարում իրականացված ցեղասպանության հստակ օրինակ։
Այն ժամանակ Միացյալ Նահանգների ժողովուրդն ու ղեկավարությունը մեծ ջանքեր գործադրեցին հայերի նկատմամբ իրականացված վայրագություններին արձագանքելու գործում՝ փրկելով և օգնության ձեռք մեկնելով Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։
Այսօր Միացյալ Նահանգները տուն է ուժեղ ու կենսունակ հայ համայնքի՝ իրենց հայրենիքի հպարտ քաղաքացիների համար, ովքեր նշանակալի ավանդ են բերել ինչպես ԱՄՆ-ի ձեռքբերումներին և բարեկեցությանը, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջև բարեկամությանը։
Այս բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ցուցադրում հարգանք նրանց արժանապատվության նկատմամբ և նշանավորում Ցեղասպանությունը վերապրածների կորովը և կենսունակությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ․ Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն
- Զոհրաբ Մնացականյան․ Արդարությունն ու ճշմարտությունը միասնական են դարձել թիվ 296 պատմական բանաձևի հետ
- Փաշինյան. Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ
- ԱՄՆ Կոնգրեսը օրակարգում ներառեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը
- ԱՄՆ-ում ցեղասպանության բանաձևի համահեղինակ են դարձել ևս 20 կոնգրեսական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան