Կառավարական նոր օդանավ ՝ թանկ հաճույք, թե թանկ ինքնաթիռ
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարական նոր օդանավ ձեռք բերելու հետ կապված հարցերին։
Նրա խոսքով՝ ներկայիս օդանավը հին է և ընթացիկ ծախսերը բավականին բարձր են։
«Մենք ունենք խնդիր այդ տրանսատլանտիկ չվերթների իրականացման համար։ Եվ այդ կցաբաքը, որ ասում են՝ կարելի է ավելացնել օդանավին երկար չվերթների համար, դա բավականին թանկ հաճույք է և նպատակահարմար է նոր ինքնաթիռ գնվի»,- ասաց Աղաջանյանը։
Նա նշեց, որ ներկայիս ինքնաթիռը կփորձեն վաճառել։
Լրագրողների հարցին, թե ԱՄՆ մեկնելը մասնավոր օդանավով մոտավորապես 350 հազար դոլար է արժեցել, նոր օդանավով որքա՞ն կարժենա, նա ասաց. «Այդ գնահատականները դեռևս չկան»։