Վարչապետի աշխատակազմում հաստիքները 578-ից դարձել են 721. Աղաջանյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջետային հայտը 2020 թվականի շրջանակում կազմել է 11 ծրագիր և 47 միջոցառում, որոնց համար հայտով ներկայացված ընդհանուր գումարը կազմել է 22 մլրդ 318 մլն 676.7 հազար դրամ։ Խորհրդարանում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«2019-ի ընթացքում վարչապետի աշխատակազմում կրճատվել են տրանսպորտային միջոցները՝ 44 ավտոմեքենա և 30 վարորդ՝ խնայելով 65 մլն դրամ տարեկան:
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատակազմում ավելացել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձակատարի գրասենյակը և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաև կատարվել են փոփոխություններ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում, որի արդյունքում հաստիքները 578-ից դարձել են 721», - ներկայացրեց Աղաջանյանը:
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմում 2020-ի համար ներկայացված ֆինանսական ցուցանիշը 2019-ի ցուցանիշից շուրջ 4 մլրդ դրամով ավելի է:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարական նոր օդանավ ՝ թանկ հաճույք, թե թանկ ինքնաթիռ
- 2020-ի բյուջեով նախատեսվող ֆինանսական հատկացումները՝ ԱԺ-ին, ՍԴ-ին, ԲԴԽ-ին
- 2020-ի բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրվի 6,9 մլրդ դրամ
- 2020 թվականի պետական բյուջեով ոստիկանությանը նախորդ տարվանից ավելի գումար կհատկացվի
- 2020թ-ին պաշտպանության ոլորտի ծախսերը կավելանան 25,3%-ով. վարչապետ
- 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ջանջուղազյան