2020-ի բյուջեով նախատեսվող ֆինանսական հատկացումները՝ ԱԺ-ին, ՍԴ-ին, ԲԴԽ-ին
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց իշխանության պետական և դատական մարմինների ծրագրային ֆինանսավորումները:
«2020 թվականի բյուջեով նախագահի աշխատակազմի համար նախատեսված ֆինանսական մեծությունը կազմում է 1մլրդ 576 մլն դրամ է, որը 430 մլն-ով ավելի է 2019 թվականի ծրագրի համեմատ: ԱԺ աշխատակազմի համար առաջարկվող նախագծում 6 մլրդ 96 մլն դրամ է նախատեսված, որն այս տարվա ծրագրային ցուցանիշի համեմատ 842 մլն դրամով ավելի է։ Վարչապետի աշխատակազի համար ֆինանսական ցուցանիշը կազմում է 20,8 մլրդ դրամ, որը գումարային արտահայտությամբ նախորդ տարվանից տարբերվում է նախորդ տարվանից շուրջ 4 մլրդ դրամով։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի համար նախատեսված միջոցները՝ 721 մլն դրամը գրեթե նույն մակարդակին է, ինչ նախորդ տարի, նվազել է շուրջ 4 մլն-ով: Բարձրագույն դատական խորհրդի համար 12,6 մլրդ դրամ է նախատեսվել, որը 193 մլն-ով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը: Դատախազության բյուջեով 5,4 մլրդ դրամ է նախատեսված, որը 86 մլն-ով ավելի է 2019 թվական ծրագրային ցուցանիշից, իսկ Հատուկ քննչական ծառայության բյուջեն 735 մլն դրամ է, և 4,7 մլն դրամ պակաս է այս տարվա ցուցանիշից»,- մանրամասնեց նախարարը:
ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե իրավապահ մարմինների աշխատավարձերի հետ կապված փոփոխությունների սպասվու՞մ է, ինչին ի պատասխան նախարարն ասաց. «Աշխատավարձի վերաբերյալ քննարկումը պետք է իրականացվի բոլոր ոլորտների համար: Դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն է քննարկվում և դրա մեջ նաև դիտարկվում են բոլոր գործոնները, որոնք հանգեցնելու են արդյունավետության բարձրացմանը և այդ համատեքստում աշխատավարձերի բարձրացմանը ևս: Աշխատանքի վարձատրության չափերը ներկայացված են բյուջեի նախագծում եղած կարգավորումներին համահունչ հաշվարկների հիման վրա են»։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորին չբավարարեց փոխքաղաքապետի պատասխանը Մարությանի բացակայության մասին
- 2020-ի բյուջեի նախագծով Շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրվի 6,9 մլրդ դրամ
- 2020 թվականի պետական բյուջեով ոստիկանությանը նախորդ տարվանից ավելի գումար կհատկացվի
- ԿԲ-ում աշխատավարձները մրցունակ չեն առևտրային բանկերի հետ. Ջավադյան
- Հաջորդ տարի կունենանք 50 տոկոսը չգերազանցող կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշ. նախարար
- 2020թ-ին պաշտպանության ոլորտի ծախսերը կավելանան 25,3%-ով. վարչապետ
- 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ջանջուղազյան
- Մենք առաջնորդվում ենք «надейся на лучшее, готовься к худшему» սկզբունքով. Նիկոլ Փաշինյան
- Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի. ecolur
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան