Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է հրաժարականի մասին
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է իր հրաժարականի մասին ՝ երկրում շուրջ երկու շաբաթ առաջ բռնկված լայնածավալ հակակառավարական ցույցերի արդյունքում: Այս մասին գրում է euronews-ը։
«Ես արեցի հնարավոր ամեն ինչ ՝ լուծում գտնելու համար, լսեցի մարդկանց կարծիքը, փորձեցի պաշտպանել երկիրը, նրա տնտեսությունն ու հասարակությունը: Այսօր ես փակուղու մեջ եմ: Ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է շոկային թերապիա: Ես գնում եմ նախագահական պալատ ՝ իմ հրաժարականը ներկայացնելու համար»,-հայտարարել է Սաադ Հարիրին։
Կիրակի օրը երկրի հազարավոր քաղաքացիներ կազմակերպեցին կենդանի շղթա՝ շուրջ 170 կիլոմետր երկարությամբ, միմյանց ձեռք-ձեռք բռնելով, որով փորձեցին ցույց տալ, որ քաղաքացիները, անկախ կրոնական պատկանելիությունից, միասնական են։
Հիշեցնենք, որ Լիբանանում բողոքի ցույցերը սկսվեցին, երբ կառավարությունը որոշեց բարձրացնել WhatsApp-ի զանգերի հարկը, ինչից հետո մարդիկ սկսեցին պահանջել կառավարության հրաժարականն ու բարձրաձայնել տնտեսական ծանր վիճակից ու կոռուպցիայից։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհը բողոքի ակցիաների ճիրաններում․ որտե՞ղ, ի՞նչ են պահանջում ցուցարարները
- Լիբանանում ութ օր է ցույցեր են
- Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն