«Հրապարակ». Հանձնաժողովում Գորգիսյանը «Իմ քայլի» դաշտում է, Վարդան Վարդանյանը` ավելի նեյտրալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամից հետաքրքրվեցինք, թե արդյոք տենդեցիոզ չե՞ն իրենք։ «Հանձնաժողովի նախագահը հատուկ պատրաստված հարցաշարով է գալիս, ինքն ավարտում է հարցերը հրավիրվածին, մնացածներս էլ մեր հերթին ենք հարցեր տալիս. կարող է և մի քիչ էլ տենդեցիոզ լինել»: Ի՞նչ հարցեր եք տալիս։ «Զենք ունեի՞ք, երբ հրաման ստացաք հարձակվելու, լա՞վ եք հիշում, որ էդ ժամանակ ստացաք, սնունդն ինչպե՞ս էր»:
Ի՞նչ են ասում։ «Առաջնագծի 3 սերժանտն էլ պատասխանել են, որ զենքն էլ, սնունդն էլ նորմալ են եղել։ Բայց էնպես չի, որ առանց պատրաստվելու են գալիս՝ հստակ պատասխաններից երևում է, որ ՊՆ-ում նրանց պատրաստել են, որ ավելորդ բաներ չասեն»: Իսկ հանձնաժողովի ընդդիմադիրները՝ ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանն ու ԲՀԿ-ից Վարդան Վարդանյանը, ինչպե՞ս են իրենց պահում։ «Գորգիսյանը մեր` «Իմ քայլի» դաշտում է, Վարդան Վարդանյանը` ավելի նեյտրալ»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում