Սմբատյանն ու Մանսուրյանը պլանավորում են ձայնասկավառակի ձայնագրություն
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի առիթով կազմակերպված համերգների ընթացքում այս տարի հնչել են գործեր, որոնք հայ հանդիսատեսն առաջին անգամ է լսել: Լրագրողների հետ հանդիպմանը մաեստրոն նշեց, որ էլի ունի գործեր, որոնք չեն հնչել Հայաստանում:
Ասուլիսին ներկա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ համագործակցությունը դեռ առջևում է, կամաց-կամաց պլանավորում են:
«Այս գործն արդեն սկսված է»,- շարունակեց Տիգրան Մանսուրյանը:
Ս. Սմբատյանն ասաց, որ Տ. Մանսուրյանը նոր ոճ, նոր խոսք, նոր երաժշտություն է ստեղծել, նրա երաժշտությունը լսում են աշխարհի ամենազարգացած երկրներում, աշխարհում կան նրա երաժշտության շատ ձայնագրություններ:
«Պարադոքսալն այն է, որ հայաստանյան որևէ նվագախումբ, Հայաստանի արտիստները չեն ձայնագրել մաեստրոյի երաժշտությունը»,- նշեց նա:
Ս. Սմբատյանը տեղեկացրեց, որ մաեստրոյի հետ պլանավորում են հաջորդ տարի ձայնասկավառակի ձայնագրություն՝ համագործակցելով աշխարհի լավագույն ձայնագրման ռեժիսորների հետ:
«Մեր արժեքն է, մեր ուժն է, որը պետք է ներկայացնենք, ցույց տանք աշխարհին, ձայնասկավառակը գործիք է ցույց տալու մեր արվեստը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյանի երկու սրբությունները
- Տիգրան Մանսուրյանի «Հետևիր արևին, արի Երևան» ստեղծագործությունը կհնչի նվագախմբի և երգչախմբի կատարմամբ
- Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը
- «Աստված մեզ նվեր է տվել Մանսուրյանին և նրա միջոցով՝ իր աստվածային երաժշտությունը»
- Անյա Լեխներ. «Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»
- Կներկայացվեն Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները
- Մետրոյում հնչում են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները
- Հայաստանի պետական կամերային երգչախումբը Մանսուրյանին նվիրված համերգով հանդես է եկել Արցախում
- Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որոնց աշխարհն է հետևում
- Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորմամբ
- Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան