Ողջի գետը աղտոտելու վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի դատախազություն
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունումհոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: Այս մասին հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմնի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2019 թվականի հոկտեմբերի 28-ից իրականացվող ստուգումներն ընթացքի մեջ են:
Ստուգումների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հարակից հրապարակումներ`
- Ողջի գետը կրկին աղտոտվել է, այս անգամ «մեղավորը» ՀԷԿ-ն է
- Սյունիքում վնասված պոչատարից արտանետումները լցվել են Ողջի գետը