Վազգեն Մանուկյանը հիշեցրեց՝ վերջանում են բանակցությունները, պատերազմների հավանականությունը մեծանում է
«Երբ որ նայում ես՝ ինչ է կատարվում աշխարհում, և ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում ես, որ ինչ-որ մի բան չի համընկնում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նա նշեց, որ աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, այն համընդհանուր գլոբալիզացիայի, ինտեգրացիայի պայմանները փոխվել են նոր պայմանների, բոլոր ժողովուրդների, պետությունների ներսում գլուխ են բարձրացնում այն ուժերը, որոնք ազգային են, պետականամետ են, սկսվել են առևտրական պատերազմներ ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրոպայի միջև, Եվրոպայի ներսում մեծ փոփոխություններ են կատարվում, բոլոր պետություններում վերադարձ է կատարվում իրենց ազգայինի, իրենց ինքնուրույնության, իրենց պետականության:
Վազգեն Մանուկյանն ասաց, որ տարածաշրջանում հսկայական փոփոխություններ են, Ռուսաստանի դերակատարությունն այս տարածաշրջանում կտրուկ բարձրացել է, նոր հարաբերություններ են ստեղծվել ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա-Իրան: Նրա խոսքով, այս պայմանները չեն համընկնում նախորդ իրավիճակի հետ, աշխարհը մտնում է նոր փուլ:
«Թվում էր, որ մենք պետք է դրա վրա կառուցեինք մեր քաղաքականությունը: Սկսվում են նոր ժամանակներ, նոր մարտահրավերներ, վտանգներ, նոր հնարավորություններ: Բացի ամեն ինչից, մենք այս տարածաշրջանում ունենք հսկայական հարց՝ Ղարաբաղի հարցը»,- ասաց ՀԽ նախագահը:
Նա նշեց, որ Ղարաբաղի հարցը պետք է հասկանալ ոչ թե Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, իղձերի հարցը, իհարկե, դա կա, բայց նաև Հայաստանի անվտանգության հարցն է:
«Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Ղարաբաղի հարցը: Բանակցություններ չկան: Ընդհանրապես, բանակցությունները նպաստում են, որպեսզի պատերազմ չլինի, 20 տարի ստատուս քվոն հաջողվեց պահպանել՝ վարելով բանակցություններ: Հիշեք, որ վերջանում են բանակցությունները, պատերազմների հավանականությունը մեծանում է»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին