Տիգրան Մանսուրյանի երկու սրբությունները
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար երկու սրբություն գոյություն ունի՝ Հայաստան երկիրն իր տարածքով և հայոց լեզուն նրա վրա իշխող:
«Սրանցից ամեն մեկի նահանջն ինձ համար իմ մարմնի մի մասը տանելն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց մաեստրոն՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը վերացնելու և բուհերի հայեցողությանը թողնելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկության մասին:
Նա նշեց, որ նման ծրագիր առաջարկողներին պետք է հարցնել՝ ինչո՞վ է պայմանավորված, արդյո՞ք իր հիմքում ունի մի ծրագիր, նպատակ, որը հայոց լեզվի դերն առավել մեծ է դարձնելու մեր իրականության մեջ: Գուցե:
«Բայց եթե նահանջելու ենք լեզվի տեսակետից, նույնն է, որ նահանջնեք աշխարհագրական տարածքներով»,- ասաց Տ. Մանսուրյանը:
Կոմպոզիտորն ընդգծեց, որ ինքը նախ և առաջ հայոց լեզվի երաժիշտ է. «Քաջ կարևորում եմ, որ մենք մեր լեզուն փոխանցենք գալիք սերունդներին անխաթար, դեռ մի բան էլ ավելի՝ շփումների մեջ հարստացած, աշխարհի լեզուների, աշխարհի մտքի հետ հարստացած լինի այդ լեզուն, իր հիմքից գոյանան գրական նորանոր արժեքներ»:
Հարակից հրապարակումներ`
- «Աստված մեզ նվեր է տվել Մանսուրյանին և նրա միջոցով՝ իր աստվածային երաժշտությունը»
- Անյա Լեխներ. «Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»
- Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որոնց աշխարհն է հետևում
- Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորմամբ
- Ցավից պետք է ազատվել. Տիգրան Մանսուրյան
- Մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ տեր կանգնելը. Մանսուրյան
- Բաներ կան, որ սակարկության ենթակա չեն, մեկը` լեզուն. գրականագետ
- «Իմ բանաստեղծը, ուսուցիչը Եղիշե Չարենցն է». Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Մեծագույն դպրոց է լեզուն
- Եթե ուզում ենք գռեհկության դեմ քայլ անել, առաջին հերթին պետք է հիմնվենք մեր արմատների վրա. Տիգրան Մանսուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան