Օսկարակիր ռեժիսոր Հյու Վելչմանն իր նոր նախագծերում օգտագործելու է Այվազովսկու պատկերները
Օսկարակիր ռեժիսոր Հյու Վելչմանն աշխատում է նախագծերի վրա, որտեղ պետք է օգտագործվեն հայազգի հանրահայտ գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու պատկերները: Ռեժիսորը, ով «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ փառատոնի հյուրն էր, այդ նպատակով այցելել է Հայաստանի Ազգային պատկերասրահ: Այս մասին տեղեկացրեցին փառատոնի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ նրա «Վան Գոգի կրքերը» կինոնկարը դեռևս 2017-ին արժանացել էր փառատոնի Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակին, որը տրվում է լավագույն գեղագիտական լուծում տված կինոյին: Հյու Վելչմանը փառատոնի շրջանակում հոկտեմբերի 26-ին հանդիպել է կինոսերների հետ, պատմել «Վան Գոգի կրքերը» գեղարվեստական ֆիլմի մասին: Նա ֆիլմի համառեժիսորներից է:
Համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որն ամբողջությամբ նկարվել է կտավի վրա յուղաներկով։ Այն կենդանացնում է Վինսենթ վան Գոգի գեղանկարները՝ պատմելով նրա ուշագրավ կյանքի մասին։ Ֆիլմի 62450 կադրերը ստեղծվել են շուրջ 100 պրոֆեսիոնալ գեղանկարիչների ջանքերով, որոնք հավաքվել էին ամբողջ աշխարհից՝ այս յուրօրինակ և ինքնատիպ ֆիլմարտադրությանը մասնակցելու համար։ 2017-ին «Վան Գոգի կրքերը» հաղթող է ճանաչվել Եվրոպական կինոակադեմիայի կողմից՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ 2018-ին ֆիլմն առաջադրվել է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և Բրիտանական ակադեմիայի՝ «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգերում։ Նույն թվականին դարձել է ռուսական վարձույթի «Լավագույն օտարալեզու ֆիլմը»՝ արժանանալով «Ոսկե արծիվ» մրցանակի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան