Թուրքիայի մեջլիսի նախագահը արձագանքել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
«2 օր առաջ տեղի ունեցած դեպքերից ենք խոսում: Այդ որոշումը որևէ իրավական արդյունք չունի, սակայն որոշումները կարող են վնասել երկողմ հարաբերությունները»,-ասել է նա:
Շենթոփը նշել է, որ իրենք սկզբունքորեն ճիշտ չեն համարում խորհրդարանների` պատմական իրողությունների վերաբերյալ ընդունած որոշումները ու հավելել.
«Երեկ մեր մեջլիսի կողմից ընդունված փաստաթուղթը (Կոնգրեսի Ներկայցուցիչների պալատի որոշումը դատապարտող հայտարարությունը-խմբ.) նույնպես կապված չէր ԱՄՆ-ի պատմության հետ:
Եթե մենք ԱՄՆ-ի կեղտոտ պատմությունը քննարկման առարկա դարձնեք, ապա մեր խորհրդարանը բավական երկար ժամանակ իր բնականոն գործունեությունը թողած՝ միայն որոշումներ պետք է ընդունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին