Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ
Կառավարության որոշմամբ Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արարատ Գրիգորյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթեց։
Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին մարզպետի պաշտոնն իրեն վստահելու համար: Նա նշեց՝ ծանոթ է մարզի խնդիրներին և վստահ է, որ կիրականացնի կառավարության ծրագրերն, ու դրանցով էլ ավելի կբարելավվի մարզի բնակիչների կյանքը։
Հիշեցնենք, որ նախկին մարզպետը՝ Տրդատ Սարգսյանը Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարական էր տվել։
Նշենք, որ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում ծեծվել և անգիտակից վիճակում ՀՀ ՊՆ Կենետրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Նշված միջադեպին մասնակցություն ունենալու համար մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն քննում է նաև նշված միջադեպին մարզպետի մասնակցության հանգամանքը:
Հարակից հրապարակումներ`
- Տրդատ Սարգսյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից
- Վայոց Ձորի մարզպետին ազատելու հարցը՝ Կառավարության նիստում
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին ծեծելու գործով ևս մեկ անձ է կալանավորվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի բնակիչ
- Վայոց Ձորի մարզպետի մտերիմների կողմից ծեծված սպայի վիճակը ծայրահեղ ծանր է
- Վայոց Ձորի մարզպետը հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին