Նախատեսվում է ստեղծել օնլայն հեռուստաալիք. Արա Շիրինյան
«Տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մանկապատանեկան և հանրության համար նշանակալի այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն ապահովելու համար բյուջեով նախատեսվում է ծախսել 7 մլրդ 396 մլն 131 հազար դրամ»,- ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում ասաց խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:
Նա նշեց, որ բյուջետային ծախսային ծրագրի հաջորդ կետը` Հանրային հեռուստառադիոընկերության կառավարման, համակարգման ու մոնիտորինգի համար նախատեսում է 146 մլն 864 հազար դրամ` նախորդ տարվա համեմատ մոտ 3.5 մլն դրամով պակաս:
«Հեռուստատեսային ծառայությունների համար, որը նախատեսում է հեռուստատեսային հաղորդումների պատրաստում և հեռարձակում, բյուջեով նախատեսվում է ծախսել 5 մլրդ 953 մլն 300 հազար դրամ, որը նույնպես 25 մլն դրամով պակաս է նախորդ տարվա ծախսածից:
Ռադիոհաղորդումների պատրաստման ու հեռարձակման համար նախատեսվում է ծախսել 942 մլն 364 հազար դրամ: Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման համար խորհուրդը նախատեսում է 100 մլն դրամ հատկացնել»,- ներկայացրեց Շիրինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսում են հաջորդ տարվա համար ստեղծել օնլայն հեռուստաալիք, որի համար ներկայացրել է 102 մլն դրամի հայտ:
«Բյուջեով հայտարարել էինք, որ հաջորդ տարվա համար նախատեսում ենք օնլայն հեռուստաալիք ունենալ, և ներկայացրել էինք ևս 102 մլն դրամի հայտ, որն այս պահին ոչ մերժվել, ոչ հաստատվել է, և մենք դեռ սպասում ենք»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարարությանը 2020 թվականի բյուջեով կհատկացվի 179,5 մլրդ դրամ
- 2020-ի բյուջեով նախատեսվող ֆինանսական հատկացումները՝ ԱԺ-ին, ՍԴ-ին, ԲԴԽ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան