ԵԱ. Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով ուժեղ է գտնվել Սլովենիայի թիմից
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։1 հաշվով ուժեղ է գտնվել Սլովենիայի թիմից։
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ հաղթանակի են հասել Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, իսկ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները։
Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և Ուկրաինայի ու Անգլիայի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: Առաջատար Ռուսաստանը հավաքել է 11 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Գերմանիան՝ 10:
Կանանց Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լատվիային: Էլինա Դանիելյանն ու Մարիա Գևորգյանը հաղթանակներ են տարել, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է։
Կանանց Հայաստանի թիմն 8 միավորով բաժանում է 4-8-րդ տեղերը:
Հոկտեմբերի 31-ին կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Անգլիայի հետ, իսկ կանանց թիմն ուժերը կչափի Սերբիայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան