14 մեդալ և 1 գավաթ՝ միջազգային մրցաշարից
Ուկրաինական Վինիցա քաղաքում հոկտեմբերի 22-27-ը տեղի ունեցած հրաձգության միջազգային մրցաշարում (պատանիների, երիտասարդների, մեծահասակների) Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 14 մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից:
Գրեթե բոլոր հրաձիգները զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ունեցել ենք 6-ական առաջին ու երկրորդ տեղեր և 2 բրոնզե մեդալ: Բացի անհատական ելույթներից Հայաստանի հավաքական թիմը հավաքել է ամենաշատ միավորը մեդալների թվով և նվաճել Պոդիլլայի գավաթը:
Մրցաշարին մասնակցել են 300 մարզիկներ, իսկ Հայաստանն ունեցել է 7 ներկայացուցիչ՝ Ալլա Պողոսյան, Միլենա Պողոսյան, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան (հրացան), Զավեն Իգիթյան, Գոհար Մկրտչյան, Նարե Գաբրիելյան (ատրճանակ):
«Թիմը լավ է հանդեղ եկել, ցուցանիշները բարձր են: Միլենա Պողոսյանը, որը սպորտի վարպետի թեկնածու է, լրացրել է ՀՀ սպորտի վարպետի ցուցանիշ, իսկ Զավեն Իգիթյանը՝ ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան