«Հրապարակ». Վարչապետի խորհրդական աշխատելը՝ հարազատների պատժի մեղմացման լուրջ գործոն
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի եղբայրը, ով 2017-ին դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, այս ամռանը տեղափոխվեց բաց ռեժիմի։ Երեկ տեղեկացանք, որ վարչապետի մեկ այլ խորհրդականի՝ Լևոն Մազմանյանի հորը՝ Գագիկ Մազմանյանին, ում 2018-ին դատապարտել էին 6 տարի ազատազրկման, ազատել են:
Փաստորեն, վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է դառնում։ Մազմանյանի պաշտպան Աշոտ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում