Մայքլ Ջեքսոնը կրկին գլխավորել է ամենահարուստ հանգուցյալ հայտնիների ցանկը
Forbes ամսագիրը կազմել է այն մարդկանց վարկանիշային աղյուսակը, որոնց մշակութային ժառանգությունը մեռնելուց հետո եկամուտ է բերում: Արդեն վեցերորդ անգամ անընդմեջ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է երգիչ Մայքլ Ջեքսոնը: Այս մասին գրում է kommersant-ը։
Երգչի ստեղծագործությունները բերել են 60 միլիոն դոլարի եկամուտ:
Վարկանիշային աղյուսակի տասնյակն այսպիսին է.
1. Երգիչ Մայքլ Ջեքսոն (60 միլիոն դոլար)
2. Երգիչ Էլվիս Փրեսլի (39 միլիոն դոլար)
3. Մուլտ-նկարիչ Չարլզ Շուլց (38 միլիոն դոլար)
4. Գոլֆիստ Առնոլդ Պալմեր (30 միլիոն դոլար)
5. Երաժիշտ Բոբ Մարլի (20 միլիոն դոլար)
6. Մանկական գրող և անիմատոր Դոկտոր Սյուզ (19 միլիոն դոլար)
7. Երաժիշտ Ջոն Լենոն (14 միլիոն դոլար)
8. Դերասանուհի Մերիլին Մոնրո (13 միլիոն դոլար)
9. Երգիչ Փրինս (12 միլիոն դոլար)
10. Ռեփեր Nipsey Hussle (11 միլիոն դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները