Մոլդովայի նախագահը հաստատել է «Գազպրոմի» կողմից երկրի համար գազի գնի իջեցումը
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հաստատել է, որ «Գազպրոմի» կողմից երկրի համար գազի գինն իջել է 1 խորանարդի դիմաց 10-15 դոլարով։ Գազի գնի իջեցումը, ինչպես գրում է Tass-ը, Իգոր Դոդոնը համաձայնեցրել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն արդեն մտել է ուժի մեջ:
«Հոկտեմբերի 1-ից Մոլդովան ավելի էժան գազ է ստանում «Գազպրոմից»: Հունվարի 1-ից զեղչը կարող է աճել մինչև 40-50 դոլար», - ասել է Դոդոնը:
Նշվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Մոլդովան Ռուսաստանից գազը ներմուծում էր 235 դոլարով՝ 1 խորանարդ մետրի դիմաց:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 7-ին, Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո, Դոդոնը հայտարարել էր, որ պայմանավորվածություններ է ձեռք բերել Մոլդովա մատակարարվող գազի գինը իջեցնելու մասին՝ նշելով, որ դա տեղի կունենա հոկտեմբերի 1-ից: