Չավուշօղլուն՝ արցախյան հակամարտության մասին. «Այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջնորդական 6-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, փոխանցում է ermenihaber.am կայքը:
Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիան կողմ է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի օկուպացված տարածքների խնդիրը» լուծվի դիվանագիտական ճանապարհով և ՄԱԿ-ի ԱԽ-ի ու Եվոպայի խորհրդի ընդունած որոշումների շրջանակներում:
«Խնդրի կարգավորման համար այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»,-ասել է Չավուշօղլուն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան