Նոր մանրամասներ Դավիթ Սանասարյանի և երեխայի մոր միջև ծագած գործից
ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը նոր մանրամասներ է հայտնում Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ տեղի ունեցած դեպքից: Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրում է.
«ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առանձին քրեական գործ է հարուցվել մամուլի այն հրապարակումների առթիվ, համաձայն որոնց Դավիթ Սանասարյանը երեխայի մորը մեղադրում է իրեն «շանտաժի» ենթարկելու մեջ: Նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել առ այն, որ երեխայի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դ. Ս-ից պահանջել է գումար՝ սպառնալով, որ այն չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհրապարակի: Քրեական գործը դատախազությունից ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու հանձնարարությամբ»:
Մեկ այլ քրեկան գործ էլ հարուցվել է ՝ 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մասին հաղորդման հիման վրա ստեղծված նյութերով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քր.գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով: Հարուցված քրեական գործն ուղարկվել է դատախազություն: