Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձավ տարիների գործընթացի կուլմինացիան. Նիկոլ Փաշինյան
Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչը կարևոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում և անշուշտ նոր թափ կհաղորդի այդ գործընթացին։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել Սփյուռքում, մասնավորապես, ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար ԱՄՆ-ում և տարբեր երկրներում: համար: Գործնականում այս որոշումը հասունացել էր երկար տարիներ, քանի որ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակում արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը, կուլմինացիան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին, և ընդհանրապես Պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել այդ բանաձևին:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու․ Սուրեն Սարգսյան
- Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
- ԱԳՆ. Այս բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Արցախի ԱԳՆ․ Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն ունի ոչ միայն բարոյական, այլև կիրառական նշանակություն
- Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ Կոնգրեսի ցեղասպանության ճանաչման բանաձևը շփոթել է աբորտների օրենսդրության հետ
- Այլևս երբեք․ Ջո Բայդենը ողջունում է Հայոց ցեղասպանության ճանաչումը
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու սատարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
- 405/10. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին