Բելգիայում ոստիկանությունը սառնարանային բեռնատարում հայտնաբերել է 12 միգրանտների
Ոստիկանությունը Բելգիայի Անտվերպեն քաղաքում հայտնաբերել է 12 ապօրինի միգրանտների՝ 11-ը Սիրիայից, մեկը ՝ Սուդանից։ Միգրանտները եղել են սառնարանային բեռնատարում, իսկ բեռնատարն էլ եղել է հատուկ կայանատեղիում։ Ոստիկանությանը կանչել է վարորդը, երբ հայտնաբերել է, որ բեռնատարի կցորդի կողպեքը վնասված է: Այս մասին գրում է euronews-ը։
Բարեբախտաբար, բոլոր միգրանտները ողջ են: Բեռնափոխադրողները ասում են, որ ԵՄ երկրներից ոչ մեկը չի պատրաստվում պատասխանատվություն վերցնել:
«Բելգիան ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում, Ֆրանսիան նույնպես ոչնչի համար պատասխանատվություն չի կրում, Նիդեռլանդները նույնպես հրաժարվում են պատասխանատվություն ստանձնելուց: Եվ եթե նրանք մտնում են վագոնների մեջ, ապա միշտ մեղավոր է նա, ով մեքենան է վարում: Ոչ ոք չի էլ պատրաստվում մեզ օգնել»,-ասում են վարորդները։
Հիշեցնենք, որ վերջերս Բրիտանիայում ոստիկանությունը գտավ կրկին սառնարանային բեռնատար, որում մահացած հայտնաբերվեցին 39 միգրանտներ։
Հարակից հրապարակումներ`
- Անգլիայում բեռնատարում հայտնաբերված մահացած 39 անձինք Չինաստանի քաղաքացիներ են
- Անգլիայում հայտնաբերվել է բեռնատար՝ խցիկում 39 դիերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան