Բոլթոնը հրաժարվել է ինքնակամ ներկայանալ՝ Թրամփի իմպիչմենտի համար վկայություն տալու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հրաժարվել է գնալ Կոնգրես՝ Թրամփի իմպիչմենտի համար ցուցմունք տալու: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Բոլթոնի փաստաբան Չարլզ Կուպերին:
Ըստ նրա, Բոլթոնն ինքնակամ չի գնա Կոնգրես: Նա չի համաձայնի ինքնակամ ներկայանալուն, սակայն եթե Բոլթոնին ուղարկվի պաշտոնական թուղթ, ապա նա պատրաստ է այն ընդունել:
Նշենք, որ Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթացը սկսվեց Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հեռախոսազրույցի պատճառով, որի ժամանակ, ըստ դեմոկրատների, Թրամփը ճնշել է Զելենսկուն՝ քննելու ԱՄՆ ընտրություններում դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հետ կապված գործը։
Հանթեր Բայդենը Ուկրաինայի խոշորագույն մասնավոր գազային ձեռնարկություններից Burisma Group-ի տնօրենների խորհրդի անդամ է եղել, որը Բայդենի փոխնախագահ եղած ժամանակ Կիևից պահանջել է խիստ հակակոռուպցիոն քաղաքականություն ու պահանջել է գլխավոր դատախազի հրաժարականը, որը, ի թիվս այլի, հետաքննում էր նաև Burisma-ի գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իմպիչմենտի գործընթացի տակ գտնվող ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել նաև Չինաստանին հետաքննել Բայդեններին
- Նախագահ Թրամփի դեմ սկսվեց իմպիչմենտի գործընթաց
- Դեմոկրատները սկսել են Թրամփի իմպիչմենտի գործընթացը
- Թրամփը չի վախենում «ուկրաինագեյթից»
- Թրամփը կատակել է իր հնարավոր իմպիչմենտի թեմայի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում