Գործերը չեն կարող կոծկվել. ՔԿ պաշտոնյա
«Բոլոր մարդիկ, ովքեր օրենք են խախտել, անկախ նրանից, եթե նույնիսկ ամենաբարձր պաշտնին են, հերթով գնալու են»,- տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ ժամանակի խնդիր է, կարևորը քաղաքական կամքն է:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը պատասխանելով հարցին, թե ծնողները պնդում են, որ այս տարիների ընթացքում իրենց որդիների մահվանն առնչվող գործերը կոծկվել են, իրեղեն ապացույցներն ոչնչացվել են, ասաց, որ նման որևէ բան չկա:
«Գործերը չեն կարող կոծկվել, անհնար է։ Բնական է, որ ծնողների գնահատականները մի փոքր այլ են, գործով ձեռք բերված փաստական ապացույցներով ստացված հիմնավորումների հետ իրենք համաձայն չեն։ Սա է ամբողջ խնդիրը»,- նշեց նա:
Ա. Մելիքյանի խոսքով, արդեն մեկ տարի է մոնիթորինգի հանձնաժողով կա, որում աշխատում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Այդ հանձնաժողովում պետական ապարատի ծառայողները՝ մենք, գործառույթ չունենք, ընդամենն օգնող դեր ունենք, գործի փաստաթղթերը, նյութերը տրամադրում ենք, իրենք դրանցով աշխատում են»,- ասաց նա:
ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետի խոսքով, իրենք ընդհանրապես թաքցնելու որևէ նպատակ չունեն, իրենց, նաև ծնողների մոտ գտնված գործի բոլոր նյութերն իրենք տվել են հասարակական սեկտորի ներկայացուցիչներին:
Հարակից հրապարակումներ`
- Սևազգեստ մայրերն ԱԺ-ում. «Գործերը տարել են փակուղի, ինչպե՞ս քննարկենք»»
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում
- Սևազգեստ մայրեր. Աննա Հակոբյանն ինչո՞վ է զբաղված, որ սպանված զինվորների մայրերին ընդունել չի կարող
- Սևազգեստ մայրերը կշարունակեն պայքարը նաև 2013-ին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում