Կառավարության որոշմամբ Սարհատ Պետրոսյանն ազատվեց պաշտոնից
Սարհատ Պետրոսյանն ազատվեց կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Համապատասխան որոշումը Կառավարության նիստի օրակարգում է՝ չզեկուցվող հարցերի թվում։
Որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սարհատ Պետրոսյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ նա Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին դիմել էր կառավարության ղեկավարին՝ իրեն ազատելու խնդրանքով։ Նա ներկայացրել էր իր հրաժարականի պատճառները և նշել, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում։
Հարակից հրապարակումներ`
- Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի մասին
- Տիգրան Ավինյանը՝ Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին
- Սարհատ Պետրոսյան. Դիմել եմ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան