ԱՄՆ Սենատում բանաձև անցկացնելն անհամեմատ ավելի բարդ է լինելու․ Սուրեն Սարգսյան
ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի բովանդակությամբ մեկ այլ բանաձև արդեն իսկ ներկայացված է Սենատի քննարկմանը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետը նշում է, որ ԱՄՆ կոնգրեսի վերին պալատում` Սենատում, Ցեղասպանության բանաձևի անցկացումն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է լինելու:
«Խնդիրը կայանում է նրանում, որ Սենատի պրակտիկայում կա այսպես կոչված «վետոյի» կիրառումը (Senate Hold): Սա նշանակում է, որ 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է այն կիրառել և «բլոկ» անել ցանկացած իրավական ակտ, կամ բանաձև` կանխելով դրա մուտքը լիագումար օրակարգ և քվեարկությունը:
Մեր լոբբիստներին այս գործընթացը լավ ծանոթ է: Մենք այն երկու անգամ կիրառել ենք Հայաստանում և Ադրբեջանում դեսպանի թեկնածուներ Մեթյու Բրայզայի և Ռիչարդ Հոգլանդի դեմ (Սենատոր Մենենդեզի ձեռամբ):
Իրավական գործընթացների մեջ չեմ խորանում, բայց այստեղ մեզ համար կրիտիկական նշանակություն ունի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ ՄքՔոննելի աջակցությունը:
Այս պահին ունենք 16 սենատորի սկզբնական աջակցություն և մեկ սենատոր, ով ի զարմանս ինձ և իր թուրք ընկերների, միացել է աջակիցներին (Cory Booker)»,-գրել է Սուրեն Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու սատարեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներին
- 405/10. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին