ԱԺ-ում քննարկման ժամանակ սևազգեստ մայրը բաժակով ջուր շփեց քննիչի վրա
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նիստ էր հրավիրված` քննարկելու տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի պահանջները՝ բացահայտվեն իրենց որդիների մահվան հանգամանքները:
Ներկա էին զոհված զինվորիների գործերով զբաղվող քննիչներ, հանձնաժողովի անդամներ: Ծնողները մեղադրում էին քննիչներին, որ իրենց զավակների գործերի բացահայտման ուղղությամբ որևէ բան չի արվում, կոծկում են: Զայրացած ծնողներից մեկը քննիչներից մեկի վրա բաժակով ջուր շփեց՝ բղավելով «տականք», «ստախոս»:
«Դուք բոլորդ հանցագործներ եք, պատասխան եք տալու ձեր արածների համար»,- գոռում էր մեկ այլ ծնող:
Ն. Զոհրաբյանը փորձում էր հանդարտեցնել ծնողներին: Դրանից հետո նիստն ընդհատվեց:
Հանձնաժողովի նախագահն ասաց, ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչ ֆորմատով արդյունավետ կլինի քննարկում կազմակերպել:
Հարակից հրապարակումներ`
- Գործերը չեն կարող կոծկվել. ՔԿ պաշտոնյա
- Սևազգեստ մայրերն ԱԺ-ում. «Գործերը տարել են փակուղի, ինչպե՞ս քննարկենք»»
- Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում
- Սևազգեստ մայրեր. Աննա Հակոբյանն ինչո՞վ է զբաղված, որ սպանված զինվորների մայրերին ընդունել չի կարող
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին