Սպորտի նախարարը՝ մշակույթի մասին
«Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու, սա բոլորը թող շատ հստակ ընկալեն»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանումների վերաբերյալ հարցերին։
Ինչ վերաբերում է ֆիլմի համար հատկացված 20 մլն դրամին՝ նա ասաց. «Այս ինշխանության ժամանակ է այս ֆիլմի հատկացումը հաստատվել, ճիշտ է՝ ոչ իմ, բայց էական չի, թե որ նախարարի օրոք է եղել։ Եթե գեղագիտական խորհուրդները, որոնցում ընդգրկված են անվանի մասնագետներ, որոշում են կայացնում, որ տվյալ գործը՝ կլինի ֆիլմ, քանդակ, թատերական ներկայացում, արժանի է, որ պետությունը դրան ուշադրություն դարձնի՝ թեկուզ տվյալ գործի 10 տոկոսով, ուրեմն այդ գեղագիտական խորհրդի որոշումներն ի կատար են ածվելու: Սա բոլորը թող շատ հստակ իմանան»։
Նա նաև հավելեց. «Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլևս չի լինելու Հայաստանում, ինչ-որ մտացածին հիմքերով ինչ-որ բաներ չեղարկել չի լինելու։ Արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության կարևորագույն գրավականներից մեկը ազատ արվեստն է և որոշ մարդիկ, ովքեր փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել խնդրում եմ իրենց ուշադրություն մի դարձրեք, որովհետև նրանք հետադիմության առաջամարտիկներ են։ Այո, մարդիկ կարող են որոշակի սկզբունքներից ելնելով՝ ասել, որ այս արժեքն իմը չէ: Մենք պետք է հարգանքով մոտենանք մեր այդ քաղաքացիներին, այդ խմբերին: Բայց արվեստում ցենզուրա սահմանելն անթույլատրելի է»։
Այստեղ ավելորդ չէ հիշեցնել սակայն, որ նախարարը փակեց Կրթության ազգային կենտրոնը, որ զբաղվում էր ուսուցիչների վերապատրաստմամբ, դպրոցական ծրագրերի ու մեթոդների ուսումնասիրմամբ, դասագրքերով, գնահատականների չափորոշիչներով... աժմ քննարկվում է բուհերից Հայոց պատմությունը հանելու հարցը, դպրոցներից՝ Եկեղեցու պատմությունը։
Հայոցն ու ազգայինը մանգաղի տակ դրած նախարարի հայտարարությունը, թե՝ Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլևս չի լինելու» հարցականի տակ է դնում այս պաշտոնյայի վարած քաղաքականության նպատակահարմարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան