16:22 31/10/2019

Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ Կոնգրեսում․ երբ շահերն ու արժեքները համընկնում են

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Միջազգային հարաբերություններում և համաշխարհային քաղաքականության մեջ մշտապես կա լարվածություն շահերի և արժեքների, «ռեալպոլիտիկի» և նորմատիվային մոտեցումների մեջ։ Երբեմն հաջողվում է հաշտեցնել պետությունների համար կարևոր կողմնորոշիչների այդ երկու խմբերի պահանջները, ավելի հաճախ լինում է, երբ գերակայություն են ստանում շահերը՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ դրանք ավելի կարևոր են անվտանգություն ապահովելու տեսակետից։

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ բանաձև ընդունեց, որով ճանաչվում է 1,5 միլիոն հայերի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Փաստաթղթին աջակցեցին և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները, որն էլ ընդունվեց 405 կողմ և 11 դեմ ձայներով: Նախ պետք է ամրագրել, որ անկախ ամենից, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կողմից այս բանաձևի ընդունումը կարևոր նշանակություն ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում, և այն իրականություն դարձավ առաջին հերթին աշխարհով մեկ սփռված հայության, ներառյալ հազարավոր ամերիկահայերի, հայկական պետության և կազմակերպությունների անկոտրուն եռանդի և արդարության շարունակական ձգտման շնորհիվ։ Եթե չլիներ համահայկական այդ հաստատակամությունն ու համառությունը, ապա ոչ մի աշխարհաքաղաքական գործոն չէր կարող էական ազդեցություն ունենալ դեպքերի նման զարգացման վրա։

Բանաձևի ընունման հետ կապված խանդավառությանը զուգահեռ առավել հաճախ հնչող հարցերից են ինչու՞ հիմա և ի՞նչ է լինելու հետո։ Ժամանակի առումով մոտեցումներից մեկն այն է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման դրդապատճառը ամերիկյան վերնախավի ցանկությունն էր պատժել Թուրքիային, որը վերջին շրջանում, և հատկապես Սիրիայի հարցում, ավելի ու ավելի է հեռանում ԱՄՆ-ից՝ ստվերելով այդ երկու երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունները։ Բնականաբար, այս փաստարկման մեջ որոշակի ճշմարտություն կա այն իմաստով, որ ամերիկաթուրքական երկկողմ հարաբերություններն ազդել են ցեղասպանության ճանաչման խնդրի վրա։ Կար շահերի և արժեքների որոշակի հակադրում։ Այժմ, երբ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում նկատելի վատթարացում և շահերի անհամատեղելիություն կա, ԱՄՆ կողմից ցեղասպանության ընդունման համար շահադիտական խոչընդոտները նվազեցված են, ինչն էլ հնարավորություն տվեց բանաձևի անցկացմանը։
Փաստաթղթի ընդունումը ցույց է տալիս, թե ինչքան է պակասել Թուրքիայի նշանակությունն ԱՄՆ-ի համար, ինչքան է մաշվել այս երկրի բարոյական կերպարը, որ ԱՄՆ վարչակազմը՝ գործադիր իշխանության մարմինները, որևէ լուրջ քայլ չարեցին կասեցնելու գործընթացը։ Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը վանում է ոչ միայն նրա անմիջական հարևաններին, այլ նաև եվրոպական ու ամերիկյան դաշնակից երկրներին։ Ահա այս պայմաններում է, որ արժեքները գերակայություն են ստանում և ուղորդում պետությունների վարքագիծը։

Եթե պատմական արդարության վերականգնումը Թուրքիայի համար դիտարկվում է որպես պատիժ, թող այդպես լինի։ Դա ոչ մի կերպ չի նսեմացնում ԱՄՆ կոնգրեսի ընդունած բանաձևի արժեքն ու կարևորությունը նաև ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերի տեսակետից։

Մյուս հարցին, թե ինչ կլինի հետո, ինչ ազդեցություն կունենա այս բանաձևը, պետք է պատասխանել ավելի լայն համատեքստով։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ հարված էր թուրքական ժխտողականության համար, ինչքան էլ որ թուրքական իշխանությունները փորձեն ժխտել դրա կարևորությունը։ Ուստի կարելի է ակնկալել, որ այս ճանաչումը կբերի նմանատիպ գործընթացների այլ երկրներում ևս՝ այդ կերպ ավելացնելով ճնշումը Թուրքիայի վրա։

Ինչքան էլ որ կարևորելու լինենք բանաձևի ընդունմանը նախորդած և հաջորդող իրադարձությունները, դրանք որևէ կերպ չպետք է խամրեցնեն այդ բանաձևի գոյության բուն փաստը։ Արդեն հարյուրամյակից ավել է ինչ մենք սովոր ենք, որ հայկական հարցը գործիք է դառնում այս կամ այն պետության ձեռքին՝ սեփական օրակարգը առաջ մղելու համար։ Ժամանակն է, որ մենք էլ սովորենք օգտվել այլոց խնդիրներից՝ մեր հարցերին լուծում տալու համար։

Իդեալական է, երբ արժեքներն ու շահերը համընկնում են, և քաղաքական ու բարոյական հարթություններում լարվածություն չկա։ Բայց միջագզային հարաբերություններում միայն այդ մոտեցմամբ շարժվելը մեղմ ասած միամտություն է, հատկապես մեր տարածաշրջանում։ Վերջին հաշվով, արդյունավետ արտաքին քաղաքականությունը միայն երկրի համար բարենպաստ պայմաններ ստեղծելը չէ, այլ նաև ստեղծված իրավիճակից օգտվելն է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}