Միխայիլ Պիոտրովսկի. Կարմիր բլուրի համար պետք է մտածել թանգարայնացման նոր ձև
«Ինչ որ անսովոր բան պետք է ստեղծել Կարմիր բլուրի համար։ Էրմիտաժն այդ աշխատանքներում մասնակցություն կունենա»,- «Санкт-Петербургские ведомости»-ում լույս տեսած հոդվածում գրել է արևելագետ, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ով վերջերս էր Հայաստանում և այցելել էր Կարմիր բլուր։
Նա նշել է, որ Երևանում երկու ամրոց կա՝ Էրեբունին և ուրարտական Թեյշեբանին՝ Կարմիր բլուրը, որտեղ պեղումները, որն իրականացրել է Բորիս Պիոտրովսկին 1939 թվականին, դարձել էին սենսացիոն, անմիջապես ավելի հին էր դարձել Հայաստանի պատմությունը, հայկական հնագիտությունը բարձրացել էր համաշխարհային մակարդակի։ Այնպիսի հուշարձան, ինչպիսին Կարմիր բլուրն է, աշխարհում 2-3 հատ է։ Կարմիր բլուրը եղել է ԽՍՀՄ տարածքում գլխավոր հնագիտական հուշարձաններից մեկը, որտեղ այցելել են գիտնականներ՝ տեսնելու, թե ինչ է ռոմանտիկ հնագիտությունը:
«Կարմիր բլուրը նման է Տրոյային և Բաբելոնին։ Այնտեղ էին գնում հնագետներ, ուսանողներ, հազարավոր մարդիկ Լենինգրադից։ Արշավախումբը համատեղ էր՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիա և Էրմիտաժ»,- գրել է Պիոտրովսկին։
Նա նշել է, որ 1970-ականներին ավարտվել էին պեղումները, Կարմիր բլուրը դարձել էր զբոսաշրջային վայր, այնուհետև ամեն ինչ ամայացել էր, քանի որ չէր եղել ճիշտ որոշում, թե ինչ անել դրա հետ։ Իսկ երբ վայրն ամայանում է, այն վերածվում է աղբավայրի։ Այժմ Կարմիր բլուրը վերակենդանացնելու պլաններ կան, այնտեղից մաքրվել է աղբը։
«Պետք է մտածել թանգարայնացման նոր ձև, որտեղ հնարավոր է վիրտուալ իրականությունն ու ոչ մեծ պեղումներ, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես է դա արվում։ Կան գաղափարներ, որոնք ցանկանում ես իրականացնել։ Պետք է մտածել ինչ-որ յուրահատուկ, հատուկ բան»,- գրել է Միխայիլ Պիոտրովսկին։
Հարակից հրապարակումներ`
- Միխայիլ Պիոտրովսկին` Կարմիր բլուրում
- Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերի վերականգնման համար կպահանջվի նաև մասնավորի ներդրումը
- Կարմիր բլուրի հնագիտական շերտերը վնասված չեն. Գ.Գյուրջյան
- Ճանապարհի կառուցման շնորհիվ Կարմիր բլուր հնավայրում բացառիկ դամբարանադաշտ է հայտնաբերվել
- Կարմիր բլուր հնավայրում վերջերս հայտնաբերված գտածոները՝ ցուցահանդեսում
- Կմշակվի ռազմավարական ծրագիր` պատմական Կարմիր բլուրը պահպանելու և գրավիչ դարձնելու համար