Մոտ 900 ամերիկացի զինծառայող կմնա Սիրիայում․ ԶԼՄ-ներ
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո մոտ երկրում կմնա մոտ 900 զինվորական։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Այսպիսով, ըստ թերթի, զինվորականների թիվը կրճատվելու է ընդամենը 100 մարդով:
Հոկտեմբերի 13-ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ասել էր, որ Միացյալ Նահանգները մոտ 1000 զինծառայող դուրս կբերի Սիրիայից, սակայն NYT- ն պնդում է, որ նրանց միայն կեսն է լքել տարածքը:
Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ 250 զինծառայող կմնա Դեր Զոր նահանգում: Միացյալ Նահանգները Իրաքից զինվորականներ կվերաբաշխի, որոնք կուղեկցվեն զրահապատ մեքենաներով և տանկերով: Ընդհանուր առմամբ, 500 մարդ պաշտպանելու է նավթահանքերը: Հաշվի առնելով նաև Ալ-Թանֆի տարածքում գտնվող զորքերին՝ Սիրիայում, ըստ թերթի, կմա մոտ 900 զինված ուժ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները հայտարարեց Սիրիայից զորքերի դուրսբերման մասին՝ «Խաղաղության աղբյուր» թուրքական ռազմական գործողության մեկնարկից անմիջապես առաջ: Գործողության ավարտից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը կշարունակեն պահպանել Սիրիայում նավթային հանքավայրերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան